Այլ մոլորակի բեկորնե՞ր․ գիտնականները Երկրի խորքերում երկու հսկա կուտակումներ են հայտնաբերվել

Դրանք կարող են լինել հին մոլորակի մնացորդներ:

Աֆրիկայի և Խաղաղ օվկիանոսի տակ՝ Երկրի միջուկը շրջապատող մանտիայի ամենացածր հատվածում, կան երկու հսկա կուտակումներ:

Իհարկե, դեռևս գոյություն չունեն Երկրի միջուկը տեսնելու ուղղակի ուղիներ․ ամենախորը փոսը, որ մարդիկ երբևէ փորել են, ունի ընդամենը 12263 մետր խորություն, որը դեռ շատ հեռու է երկրակեղևի ստորին շերտերը ճեղքելուց (35000-ից մինչև 45000 մետր): Այդուամենայնիվ, գիտնականներն արդեն սովորել են, թե ինչպես կարելի է քարտեզագրել մոլորակի խորքը սեյսմիկ տոմոգրաֆիայի միջոցով, որը ֆիքսում է էներգիայի ալիքները երկրաշարժերի ժամանակ: Եվ երբեմն այդքանը բավական է անհավանական բացահայտումների համար։

Այդ մեթոդի շնորհիվ բացահայտվեցին երկու մեծ և տարօրինակ ստրուկտուրաներ, որոնք կոչվում են շարծման ցածր արագությամբ խոշոր շրջաններ (LLSVPs): Դրանցից մեկն անվանել են «Տուզո» (Tuzo): Բարձրությամբ այն հասնում է գրեթե 800 կիլոմետրի, ինչը փաստացի հավասարազոր է միմյանց վրա կանգնած 90 Էվերեստի:

Հաշվի առնելով, որ այս օբյեկտներն ավելի խիտ են, քան նրանց շրջապատող մանտիան, հավանաբար, դրանք կազմված են այլ նյութից։ Երկրաբաններին դեռ չի հաջողվել դա որոշել։ Սեյսմիկ տոմոգրաֆիայի տվյալները դեռևս բավարար չեն նույնիսկ խտությունը հաշվարկելու համար։

Վարկածներից մեկն այն է, որ LLSVP-ներն օվկիանոսային ընդերքի նստվածքներ են, որոնք կուտակվել են միլիարդավոր տարիների ընթացքում:

Մեկ այլ վարկած ենթադրում է, որ այդ կուտակումները կարող են լինել հնագույն Թեյա (Theia). մոլորակի մնացորդները: Մոտավորապես 4,5 միլիարդ տարի առաջ, իբր, այն բախվել է Երկրին, որի արդյունքում առաջացել է Լուսինը: Այժմ կան ենթադրություններ, որ դրա որոշ բեկորներ խրված են երկրիմանտիայում և չեն թռել խորը տիեզերք:

ajax-loader