Հանրությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավման, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով ներդրվել է հիբրիդային նոր համակարգ։ Միգրացիայի ծառայությունը ներկայացնում է օգտակար խորհուրդներ՝ հերթագրման համակարգից ճիշտ օգտվելու և, ըստ այդմ, պատշաճ ժամկետներում ծառայություններ ստանալու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »Tag Archives: Միգրացիա
Նոյեմբերի 11-ից կվերաբացվի Միգրացիայի ծառայության Եղվարդի բաժինը
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության Եղվարդի բաժինը նոյեմբերի 11-ից կվերաբացվի: Այդ մասին տեղեկացնում են Միգրացիայի ծառայությունից՝ նշելով, որ այն գործելու է Եղվարդ քաղաքի Շիրակի 2 հասցեում։ «Եղվարդի բաժնի հիմնանորոգումն ավարտվել է, այսուհետ ծառայությունները մատուցվելու են վերոնշյալ հասցեում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը քննարկել են սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավելի փախստականներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն ընդգծել են ստեղծված իրավիճակին միջազգային համարժեք գնահատականի և միջազգային հումանիտար կազմակերպությունների համակարգված աշխատանքի ...
Կարդալ ավելին »