Tag Archives: Նոր Նորք

Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքի 1-ին, 2-րդ և 5-րդ զանգվածներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-20:00-ն, կդադարեցվի Նոր Նորքի 1-ին, 2-րդ և 5-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարդալ ավելին »

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։  Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի այդ ժամանակվա ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ։ Թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ...

Կարդալ ավելին »

Նոր Նորքում այգին վնասելու համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ

Համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։ Ինչպես տեղեկանում ենք ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ...

Կարդալ ավելին »

Նոր Նորք վարչական շրջանում մի քանի ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Կարդալ ավելին »

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:«2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին 3 անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելով պահանջներ ներկայացնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր ...

Կարդալ ավելին »

Նոր Նորքի նախկին թաղապետը 1 միլիոն դրամից ավելի գումար է յուրացրել

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, գումարներ է յուրացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, դեռ 2016 թվականիննախնական համաձայնության գալով միջոցառումներ կազմակերպող ՍՊԸ տնօրենի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի հետ, «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը: Օրինակ ...

Կարդալ ավելին »
ajax-loader