Tag Archives: ՖԻՖԱ

The Best-ը կրկին Լիոնել Մեսին է․ ՖԻՖԱ

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և Մայամիի «Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակին: 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության մասնակիցների շարքում Մեսին հավաքել է ամենաշատ միավորները` առաջ անցնելով Էրլինգ Հալանդից և Կիլիան Մբապեից: Անցած տարվա լավագույն մարզիչն Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է: 2023 թվականի լավագույն ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2023 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը և տարին կեզրափակի 93-րդ հորիզոնականում:Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է: Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանին է, իսկ լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի հավաքականները:

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Վարկանշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին կրկին 90-րդն է, ինչպես նախորդ ամիս: Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում նորից փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են` Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Բելգիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան:

Կարդալ ավելին »

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալ-2026-ի տարբերանշանը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության տարբերանշանը: Մունդիալ-2026 թվականի տարբերանշանն իր մեջ ներառում է աշխարհի առաջնության գավաթը և տարեթիվը 2026, որը շրջապատված է տարբեր գույներով: Առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև աշխարհի առաջնությունը հյուրընկալել պատրաստվող 16 քաղաքների տարբերանշանները: 2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում և Մեքսիկայում: Այս առաջնությանը կմասնակցեն 48 երկիր: Ֆուտբոլի աշխարհի առաջնության գործող չեմպիոնն Արգենտինան է:

Կարդալ ավելին »
ajax-loader