Tag Archives: ֆիլմ

Սթիվ Բաղմանյանի մասին ֆիլմը՝ «Օսկար»-ի մրցանակակիր

Ռեժիսորներ Քրիս Բոուերսի և Բեն Պրաուդֆութի «The Last Repair Shop» «Վերանորոգման վերջին արհեստանոցը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Լոս Անջելեսի երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին, արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Սթիվ Բաղմանյանը փախստական է դարձել 1980-ականներին Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով։ 

Կարդալ ավելին »

Ամերիկահայ հաղորդավար Արաքսյա Կարապետյանի նոր վավերագրական ֆիլմը՝ «FOX TV»-ի եթերում․«Հայաստան. Իմ տուն».

Ամերիկահայ հաղորդավար Արաքսյա Կարապետյանը FOX հեռուստաընկերության եթերում կներկայացնի նոր՝ «Հայաստան. Իմ տուն» փաստավավերագրական ֆիլմը: Այս մասին հաղորդավարը հայտնել է ինստագրամյան պաշտոնական էջում: Լրագրության ոլորտի «Էմմի» մրցանակի դափնեկիր հաղորդավարուհին, ով տարիներ շարունակ ամեն առավոտ ողջունում է հեռուստադիտողին, նոր վավերագրական ֆիլմում խոսելու է Հայաստանի, հայկական մշակույթի և պատմական արժեքների մասին: Այն եթերում է լինելու այսօր՝ փետրվարի 27-ին: «Հաճելի է նախագծի արդյունքը տեսնելը… ...

Կարդալ ավելին »

Քրեական ենթամշակույթի քարոզող ֆիլմերի համար կսահմանվի ժամային սահմանափակում

Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումների ցուցադրման համար կսահմանվի ժամային սահմանափակում, ցուցադրումը կթույլատրվի միայն ժամը 00:00-06:00-ն: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Հովհաննիսյանը: Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2020 թվականին օրենսդիրը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի ...

Կարդալ ավելին »

Վարձութային վկայականը պարտադիր կդառնա ֆիլմերի ցուցադրության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հաստատեց Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմները, ինչը խոչնդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ...

Կարդալ ավելին »

Հայկական ֆիլմը գլխավոր մրցանակ է ստացել է IDFA-ում

Դոկումենտալ կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, հայկական 1489 ֆիլմն արժանացել է «լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է կինոփառատոնի «Ֆեյսբուք»-ի էջում։ Ֆիլմն արժանացել է նաև FIPRESCI մրցանակի, որը կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից։ Ֆիլմի հեղինակը Շողակաթ Վարդանյանն է։

Կարդալ ավելին »

Ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը՝ Գյումրիում

Գյումրու  «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն»  գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը։ Գլխավոր դերերում  հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն ու  հայտնի ռուս դերասան Դմիտրի Մազուրովը։ 44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալուց ու սցենարին ծանոթանալուց հետո  Մազուրովն անմիջապես համաձայնում է նկարահանվել ֆիլմում։ Դերասանը նշում է, որ Վարդան Վարդանյանի հետ թեև առաջին աշխատանքը չէ՝ նախկինում էլ են եղել հոլովակներ, կարճամետրաժ ...

Կարդալ ավելին »

Թուրքիայում նշում են ամենաշատ ֆիլմերում խաղացած հայտնի հայ դերասան Սամոյի մահվան տարելիցը

Թուրքական մամուլում այսօր՝ օգոստոսի 23–ին, հիշել են 21 տարի առաջ այս օրը մահացած հայտնի հայ դերասան Սամվել Հակոբ Ուլուչյանին (Սամո)։ Սամվել Հակոբ Ուլուչյանը ծնվել է 1925–ին Դիարբեքիրի Դիջլեյի շրջանում ապրող հայ ընտանիքում, այնուհետ ընտանիքը տեղափոխվել է Դիարբեքիրի հայերով բնակեցված Հանչեփեք թաղամաս։ Իսկ դպրոցն ավարտելուց հետո արդեն Ստամբուլում է ապրել, որտեղ էլ սկսվել է նրա ակտիվ դերասանական կյանքը։ Նա նկարահանվել է ...

Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայում մրցանակների է արժանացել

Սա աննախադեպ երևույթ է, երբ Հայոց Ցեղասպանության երախտավորների մասին պատմող ֆիլմը, որտեղ ներկայացված են նաև հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայագրությունների և հուշագրությունների փաստագրություններ, Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA) «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն», Հայաստան) արժանացել է «Ֆիլմի Լավագույն երաժշտություն» (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի Լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) ...

Կարդալ ավելին »
ajax-loader