Tag Archives: դիրք

«Սիթի» ընկերությունը տուգանվել է 76.3 մլն դրամի չափով՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 76 340 000 դրամի չափով տուգանք է նշանակել «Սիթի» ընկերության նկատմամբ՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար։ ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանձնաժողովն ուսումնասիրել է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մի շարք առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման գործընթացում ընկերության վարքագիծը։ Պարզվել է, որ կարագ ապրանքի իրացման գործընթացում «Սիթի» ընկերության վարքագիծը ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու՝ Բաքվի մեղադրանքները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին կրակել են սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակել է Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ․ մեկ զինծառայող վիրավորվել է

Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Կարդալ ավելին »

Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ

Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք  Արցախի  ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում ...

Կարդալ ավելին »

Հայաստանը բարելավել է իր դիրքը․ Freedom House-ը հրապարակել է «Ազգերը անցումային շրջանում» տարեկան զեկույցը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում «War Deepens a Regional Divide» վերտառությամբ տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը: Ինչպես տեղեկանում ենք զեկույցից, Հայաստանը բարելավում է գրանցել. երկրի վարկանիշը գնահատվել է 3.11՝ յոթ բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանի վարկանիշը գնահատվել էր 3.04: Իդեպ, Հայաստանը 2023 թ. զեկույցում ընդգրկված միակ երկիրն է, որը բարելավում է գրանցել մեկից ավելի ցուցանիշներում: Զեկույցին ամբողջությամբ ...

Կարդալ ավելին »

Մինչև 471 հազար դրամ․ դիրք պահող զինծառայողի աշխատավարձը կբարձրանա ատեստավորմամբ

Պաշտպանության նախարարությունը սահմանեց զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ ատեստավորման արդյունքներով չի հաշվարկվելու հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով առնվազն 1 պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական։  «Ատեստավորման արդյունքներով հաշվարկվելու է ...

Կարդալ ավելին »
ajax-loader