Իտալիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզե»-ին: Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը զիջել է «Ուդինեզե»-ին 1:2 հաշվով: «Ինտեր»-ից գոլը խփել է Դենզել Դյումֆրիս, իսկ մրցակցի թիմի կազմում աչքի են ընկել Քինան Դեւիսն ու Արթյուր Ատան: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում փոխարիման է դուրս եկել 63-րդ րոպեին: «Սերիա Ա»-ի շրջանակներում հաջորդ հանդիպումն ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ինտեր
«Ինտերը» ոչ-ոքիով է մեկնարկել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում
ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում պայքարի մեջ մտան E խմբի թիմերը` այս թվում և Միլանի «Ինտեր»-ը: Խմբային փուլի առաջին տուրում «Ինտեր»-ի մրցակիցը մեքսիկական «Մոնտերեյ»-ն էր: Հանդիպման 25-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Մոնտերեյ»-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, իսկ 42-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնել է աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն ...
Կարդալ ավելին »«Ինտերը» հաղթել է «Կոմո»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Կոմո»-ին: Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ն առավելության հասավ 2:0 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Կառլոս Աուգուստոն ու Մարկուս Տյուրամը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 89-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է:
Կարդալ ավելին »«Ինտերը» հաղթեց ՊՍԺ-ին․ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերն» ընկերական հանդիպում անցկացրին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը։ ՊՍԺ-ն առաջինը հասավ հաջողության։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից 63-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։ 81-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իտալացի հարձակվող Սեբաստիանո Էսպոզիտոն։ 2 րոպե անց «Ինտերի» հաղթական գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Ստեֆանո ...
Կարդալ ավելին »Տեղափոխվում եմ Մայամիի «Ինտեր». Մեսի
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին այս ամառ կմիանա ամերիկյան Մայամի քաղաքի «Ինտեր» ֆուտբոլային ակումբին: Այդ մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստը: «Ես չեմ վերադառնա «Բարսելոնա»: Տեղափոխվում եմ Մայամիի «Ինտեր»»,-ասել է ֆուտբոլիստը: Աշխարհի գործող չեմպիոն Լիոնել Մեսիի պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանում: Մեսին այս ակումբ էր տեղափոխվել 2021 թվականին` հեռանալով կատալոնական «Բարսելոնա»-ից: Երբ հայտարարեց, որ ...
Կարդալ ավելին »«Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին: Առաջին կեսում «Ինտեր»-ն առավել շատ էր տիրում նախաձեռնությանը և «Միլան»-ի մեկ գրոհին, պատասխանում էր 2-3-ով: Սակայն գրոհներն իրենց ցանկալի արդյունքը չէին տալիս: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն առաջին կեսի վերջնամասում փոխարինվեց վնասվածքի պատճառով: Երկրորդ կեսի մեկնարկում «Միլան»-ն ամեն կերպ ...
Կարդալ ավելին »Հենրիխ Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում «Միլանը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին և պարտվեց 0:2 հաշվով: Խաղի հաշիվը բացվեց 8-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, իսկ 11-րդ րոպեին փայլեց Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: Այս գոլով ու հանդիպման ընթացքում ցուցաբերած ակտիվության համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ...
Կարդալ ավելին »