Tag Archives: հայկական կողմ

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:  Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակել է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենքեր, ...

Կարդալ ավելին »

Ապաշրջափակման դեպքում ՀՀ տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը․ ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ «Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա։ Կարծում եմ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ...

Կարդալ ավելին »

Սոթքում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Սոթքի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։  Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավոր զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին »
ajax-loader