Tag Archives: Կապան

Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն

Հայ – ֆրանսիական  համագործակցությունը ամրապնդվել է ևս մեկ գործնական քայլով։ Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնը։ Այս կարևոր նախաձեռնության հեղինակը  Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, իսկ գաղափարը  ի սկզբանե ծնվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ շփումների արդյունքում։ Կենտրոնը անվանակոչվել է Սենթ Էթիենի անունով ի պատիվ քույր քաղաքների միջեւ ձևավորված ջերմ ու անկեղծ բարեկամության։  Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտոնական ...

Կարդալ ավելին »

Սիսիանի և Կապանի շրջաններում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 9:05-ի դրությամբ, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Բաղրամյանի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդալ ավելին »

Կապանի տարածքում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում

Դեկտեմբերի 2-ի դրությամբ, Կապանի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Աշոցքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Տավուշի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին հորդորում են ...

Կարդալ ավելին »

Կապանի բնակիչը համերկրացուն սպանելուց հետո, այրել էր վերջինիս․ պարզվել են հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բացահայտվել է 2024թ․ ապրիլի 13-ին Կապանում կատարված 63-ամյա տղամարդու սպանության իրական հանգամանքները։ ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ ապրիլի 18-ին քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ ապրիլի 13-ին իր հայրը՝ Կապան քաղաքի 63-ամյա բնակիչը, տանից էշով դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Նույն օրը, երեկոյան իրականացված ...

Կարդալ ավելին »

Կապանում մթերային խանութում վճարել էր կեղծ 20-հազարանոցով. երիտասարդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Ձորք թաղամասում գտնվող իր մթերային խանութից գնումներ կատարած անծանոթ անձը վճարել է քսանհազարանոց հուշանվեր թղթադրամով: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Մեղրի քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Նա Կապան քաղաքի սրճարաններից մեկում հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, ...

Կարդալ ավելին »

Արևային էներգիան հասանելի կլինի Սյունիքի սահմանամերձ շրջաններում․ B24

Ucom ընկերությունը «Արևորդի» ՀԿ-ի հետ համատեղ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում կայուն  էներգիայի ներդրման հերթական ծրագիր է իրականացրել: Շիկահող բնակավայրի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 10.44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան, որը կապահովի թե՛ մշակույթի տան, թե՛ վարչական շենքի և թե՛ բնակավայրում առկա արտաքին լուսավորության էլեկտրաէներգիայի ծախսը։ Շիկահողի մշակույթի տունը չափազանց կարևոր է համայնքի համար, մասնավորապես, այնտեղ է գտնվում ...

Կարդալ ավելին »

Ավելանում է Երևան-Կապան կանոնավոր չվերթների հաճախականությունը   

Երևան-Կապան-Երևան ավիափոխադրում իրականացնող  Novair ավիաընկերությունը սեպտեմբերի 2-ից կավելացնի Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների հաճախականությունը։ Novair ավիաընկերության գլխավոր տնօրեն Հայրապետ Սարգսյանը պարզաբանել է, որ չվերթներ կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Ներկայումս թռիչքները գործում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Սարգսյանը հավելեց, որ Երևանից Կապան չվերթը կլինի ժամը 10:00-ին, իսկ Կապան-Երևանը՝ 12:00-ին։ «Տոմսի արժեքը չի փոխվել և միակողմանի սահմանվել է 20 ...

Կարդալ ավելին »

Կապանում և Գորիսում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Կապանի 27-ամյա բնակչուհին կալանավորվել է երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով

Պարզվել են Կապան քաղաքի բնակչուհու կողմից Քաջարան քաղաքի երկու բնակչի` դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը և շարժառիթը: Ինչպես տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2024 թ. հուլիսի 17-ին Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին, գտնվելով ոչ սթափ վիճակում, Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ընկերուհու կողմից հնչեցրած հայհոյանքների կապակցությամբ ...

Կարդալ ավելին »

Գազամատակարարման պլանային անջատումներ կլինեն Հայանիստում, Կապանում, Երևանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հայանիստ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն՝Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2, 6, 8, 10 բազմաբնակարան շենքերի, Երկաթուղայինների փողոցի թիվ 1, 1ա, 3, 5, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու ...

Կարդալ ավելին »
ajax-loader