Tag Archives: Մոսկվա

Մոսկվան ընդլայնել է անցանկալի անձանց ցանկը․ ի պատասխան ԵՄ նոր պատժամիջոցների

Մոսկվան զգալիորեն ընդլայնել է այն անձանց ցանկը, որոնց արգելված է Ռուսաստան մուտքը, հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների՝ 17-րդ և 18-րդ փաթեթների պատասխան միջոցների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։  Նախարարությունում նշել են, որ «ի պատասխան այդ ոչ բարեկամական գործողությունների` ռուսական կողմն էականորեն ընդլայնել է եվրոպական ինստիտուտների, ԵՄ անդամ պետությունների և Բրյուսելի հակառուսական քաղաքականության մեջ ներգրավված մի շարք ...

Կարդալ ավելին »

Մոսկվան հետևում է Արևմուտքի` Ուկրաինա զենքի մատակարարումներին. Պեսկով

Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման թեմային։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Թեման, իհարկե, տեղեկատվական օրակարգում գլխավոր տեղ է զբաղեցնում։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք բոլոր համապատասխան հաղորդագրություններին», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների համաձայն՝ Վաշինգտոնն ուղղակիորեն զենք չի ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում անցկացվեցին «Թումանյանական օրեր»

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է «Թումանյանական օրեր» երկօրյա միջոցառումների շարքը։ Ծրագիրը մեկնարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնում։ Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել «Ճամփորդ հոգի» բանախոսությամբ, որի ընթացքում սլայդի միջոցով ներկայացվել է Թումանյանի ճամփորդությունների քարտեզը, արտացոլվել նրա ճամփորդական մտքերն ու լուսանկարները։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև «Թումանյանը և ռուսական գրականությունը» թեմայով դասախոսություն, ցուցադրվել «Նամակներ ռազմաճակատից» ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում մեկնարկած Չեխովի անվան թատերական փառատոնին ՀՀ-ն մասնակցում է երկու ներկայացմամբ

Մոսկվայի Պետական Կրեմլյան պալատում հանդիսավոր կերպով մեկնարկել է Ա. Պ. Չեխովի անվան XVII միջազգային թատերական փառատոնը, որին Հայաստանը ներկայացված է երկու բեմադրությամբ։  Հեղինակավոր միջազգային փառատոնին հայկական կողմից մասնակցում են Կ. Ստանիսլավսկու անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Դրամ, կիրք, իշխանություն» ներկայացմամբ, և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «Պենելոպա» բեմադրությամբ։  Փառատոնի բացումը նշանավորվել է չինական «Բանաստեղծական պարի արվեստը․ լեգենդար լանդշաֆտի ճամփորդությունը» ներկայացմամբ, ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում կայացել է հայագիտական միջազգային գիտագործնական կոնֆերանս

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի (ՄՊԼՀ) հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ բուհում կայացել է միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում. հայ մտածողների և արտասահմանյան հայագետների ժառանգությունը միջմշակութային տարածքում» խորագրով։  Բացման խոսքում համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վլադիմիր Ստորոժևը կարևորել է միջոցառման դերը հայ-ռուսական բազմադարյա բարեկամության խորացման գործում՝ բարձր գնահատելով հայագիտական կենտրոնի կատարած արդյունավետ աշխատանքը։  Կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է ...

Կարդալ ավելին »

Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում

Ստամբուլից Մոսկվա թռչող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում։  Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։   Ինքնաթիռը ստիպված է եղել ընդհատել թռիչքը տեխնիկական խնդիրների պատճառով։ Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո ինքնաթիռն այդպես էլ Մոսկվա չի ուղևորվել և վերադարձել է Ստամբուլ։  

Կարդալ ավելին »

Ռուսաստանի վրա արձակվել է 337 ԱԹՍ. Մոսկվայի մարզում կա զոհ

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել և որսացել են ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը՝ Մոսկվայի մարզի երկնքում։ Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նաև, ըստ գերատեսչության, ԱԹՍ-ներ են խոցվել Կուրսկի (126), Բրյանսկի (38), Բելգորոդի (25), Ռյազանի (22), Կալուգայի (10), Լիպեցկի (8), Օրյոլի (8), Վորոնեժի (6) և Նիժնի Նովգորոդի (3) մարզերում։ Մերձմոսկովյան շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, ...

Կարդալ ավելին »

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո»

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Այդ  մասին հայտնեց ուղևորներից մեկը: Նա նշեց, որ Մոսկվայի ժամանակով ժամը 08։00-ի փոխարեն ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից թռել է ժամը 08։20-ին, և թռիչքից 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ ինքնաթիռը վերադառնում է «Վնուկովո»՝ ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով: Ուղևորը նշեց, որ իրենց այժմ տեղափոխել ...

Կարդալ ավելին »

Հայկական 14 ընկերություն Մոսկվայում մասնակցում է ПРОДЭКСПО 2025 սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսին

Հայկական 14 ընկերություն մասնակցում է Մոսկվայում փետրվարի 3-7-ն ընթացող ПРОДЭКСПО 2025 սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նրանք ներկայացնում են իրենց արտադրանքը երկու միասնական մասնագիտացված տաղավարներում։ ПРОДЭКСПО 2025-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։ Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 2195 ներկայացուցիչ 30 երկրից։

Կարդալ ավելին »

Մոսկվան գնահատում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ կապերը. Լավրով

Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, և Ռուսաստանը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։  Սերգեյ Լավրովի դիտարկմամբ՝ 2024 թվականը հեշտ չի եղել երկկողմ հարաբերությունների համար, և Մոսկվան վճռական է անկեղծորեն քննարկել օրակարգային բոլոր հարցերն այն մթնոլորտում, որին աջակցում են Ռուսաստանի և Հայաստանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader