Tag Archives: պատժամիջոց

ՄԱԿ-ն Իրանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանել է պատժամիջոցների ցուցակից

ՄԱԿ-ի քարտուղարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է Իրանի հետ կապված 61 իրավաբանական և 23 ֆիզիկական անձանց, որոնք այնտեղ ընդգրկվել էին ութ տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձևի ընդունումից հետո։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:Բանաձևի դրույթների համաձայն, որը կանոնակարգում է  իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որոշ սահմանափակող միջոցների գործողությունը, այդ թվում՝ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում, ավարտվում է բանաձևի ընդունման ...

Կարդալ ավելին »

Եվրոպական խորհուրդը պահպանել է Իրանի դեմ պատժամիջոցները

 Եվրոպական խորհուրդը որոշել է, որ չի վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները հոկտեմբերի 18-ից հետո, ինչպես նախատեսված էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով։ Այդ մասին ասված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարությունում։ «Խորհուրդը որոշել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ զենքի չտարածման ռեժիմի շրջանակներում Իրանի դեմ սահմանափակող միջոցները պահպանելու համար։ Խորհրդի կարծիքով՝ այս սահմանափակումները չեղարկելուց զերծ մնալու համոզիչ պատճառներ կան», – նշված է հայտարարությունում: Պատժամիջոցները սահմանվել ...

Կարդալ ավելին »

Հակառուսական պատժամիջոցների պատճառով ՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում

9 ամսվա արդյունքներով Հայաստանում էապես կկրճատվեն մաքսային եկամուտները։ Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Որպես հիմնական պատճառ ՊԵԿ նախագահը նշել Է ԵԱՏՄ-ում որոշակի փոփոխությունները և միջազգային պատժամիջոցների հետ կապված խստացումները: Այս առումով նա որպես օրինակ նշել է ավտոմեքենաների արտահանման հետ կապված իրավիճակը, ինչը էապես կնվազեցնի մաքսային մարմինների կողմից հավաքագրված ...

Կարդալ ավելին »

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել Արևմուտքի պատժամիջոցների տակ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Արևմուտքի բոլոր գործընկերների հետ խոսակցություններում քննարկվում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները չխախտելու նկատմամբ հսկողությունը խստացնելու հարցը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշեց, որ պատժամիջոցների հարցը նաև Հայաստանի և Ռուսաստանի քննարկումների օրակարգում է։ Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասաց, որ թե Արևմուտքի, թե Ռուսաստանի գործընկերների հետ այդ թեմայով քննարկումների ժամանակ հայկական կողմը նույն ...

Կարդալ ավելին »

Չինաստանը սպառնացել է՝ ԵՄ-ի պատժամիջոցները հետևանքներ կունենան

Եվրամիությունը կխախտի Եվրոպայի և Չինաստանի վստահությունն ու համագործակցությունը, եթե պատժամիջոցներ սահմանի չինական ընկերությունների նկատմամբ՝ իբր Ռուսաստանին օգնելու համար: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը: Ավելի վաղ Financial Times թերթը հաղորդել էր, որ Եվրամիությունն առաջին անգամ պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, իբր, աջակցություն են ...

Կարդալ ավելին »
ajax-loader