Tag Archives: ժամկետային

Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ պատգամավորն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն 18 տարին լրացած քաղաքացիների համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ օրենսդրական փաթեթը ներկայացնելիս՝ Հայկ Սարգսյանն առաջարկեց կրճատված ժամկետով ծառայության հնարավորությունը տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Ներկայում նման տարբերակով կարող են օգտվել միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։  Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում ժամկետային զինծառայողներին այժմ արգելվում է լքել երկիրը

Մոսկվայի զինկոմիսարիատները SMS ծանուցումներ են ուղարկում զորակոչիկներին՝ չներկայանալու դեպքում սահմանափակումների մասին, գրում է The Moscow Times-ը։ Սահմանափակումների թվում են Ռուսաստանից դուրս գալու արգելքը, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման, ինքնազբաղվածության և անհատ ձեռնարկատերերի գրանցման, արտասահմանյան անձնագիր ստանալու, վարկեր վերցնելու և տրանսպորտային միջոցների գրանցման արգելքը։ Ծանուցումները ստացածներին սպառնում են քրեական պատասխանատվությամբ և խնդրում շտապ ներկայանալ հավաքակայան։ Ծանուցումների մասին տեղեկությունները հայտնվել են Z-ալիքներում։ ...

Կարդալ ավելին »

Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ.-ի գործով մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ 2023 թվականի հուլիսի 26-ին զանգվածային լրատվության միջոցներում պաշտոնական տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ 2023 թվականի ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքով պարտադիր ժամկետային զինծառայության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից, ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։ Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում մասնակիցները կստանան պատվովճար՝ 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը զորամասերում զրուցել է ժամկետային զինծառայողների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 5-ին անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ: Պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար: Նախարար ...

Կարդալ ավելին »
ajax-loader