Երևանում 2025 թվականին նախատեսվում է 115 բակի բարեկարգում, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը: Կշարունակվի այգիների բարեկարգումը՝ քաղաքին վերադարձնելով իրական, ցանկալի կերպարը»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Երևանի բարեկարգման 2025 թվականի ծրագիրն ընդգրկում է 5.2 միլիարդ դրամի ներդրում:
Կարդալ ավելին »Tag Archives: բակ
Երևանի բակերում վերացվում են ասֆալտի փոսերն ու ճաքերը (վիդեո)
Մայրաքաղաքի բակային տարածքներում վերացվում են տարվա ընթացքում ասֆալտում առաջացած փոսերն ու ճաքերը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործընթացն արդեն իսկ մեկնարկել է: Արաբկիր վարչական շրջանում այս տարվա ծրագրով նախատեսվում է 23500 քմ բակային, միջբակային և մայթի տարածք հիմնանորոգել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 3500 քմ ճանապարհ փոսալցվել ու ասֆալտապատվել է: Տիգրանյան անցուղում այս պահին աշխատանքները շարունակվում են: Աջափնյակ ...
Կարդալ ավելին »Բարեկարգվող բակեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (վիդեո)
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակային տարածքները։ Այս պահին բարեկարգվում է 6 բակ, հաստատման է ներկայացվել ևս 7-ը։ Այս տարի նախատեսվում է բարեկարգել 30-ից ավելի բակ։ Քաղաքապետրանից հայտնում են, որ Սվաճյան փողոցում նաև մայթի լայնացման աշխատանքներ են իրականացվում։
Կարդալ ավելին »Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Գյումրիում մեկնարկել է HAY-AT JAZZ-ը
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում MALKHAS JAZZ BAND-ի համերգային ծրագրով մայիսի 4-ին ազդարարվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնի մեկնարկը: 4 օր շարունակ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը տարբեր թանգարանների բակերում հնարավորություն կունենան վայելելու ջազային մեղեդիրները: Ջազային բակերի ընտրությունը պատահական չէ: Ջազը կհնչի Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանների, Ասլամազյաններ քույրերի պատկերասրահի, Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանի, նույն Ձիթողցոնց ...
Կարդալ ավելին »