Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում հուլիսի 4-ին ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։
Կարդալ ավելին »Tag Archives: միջպետական
Հիմնանորոգվում է Մ-4 միջպետական ճանապարհը Ծովագյուղին միացնող կամուրջը
Հիմնանորոգվում է Հ-53, (Մ-4) – Սեմյոնովկա – (Մ-4) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածում գտնվող կամուրջը։ Այն Մ-4 միջպետական ճանապարհը միացնում է Ծովագյուղի հետ։ Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սուֆետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քաջիկ Հովհաննիսյանը նշում է‚ որ Ձկնագետի վրա գտնվող կամուրջն ամբողջովին քայքայվել էր։ Քայքայված կամրջի փոխարեն այժմ կառուցվում է նորը։ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ Այժմ ...
Կարդալ ավելին »Սկսվել է միջպետական ճանապարհների երկայնքով գտնվող կառույցների գույքագրումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սկսել է միջպետական ճանապարհների երկայնքով գտնվող կառույցների և հողատարածքների գույքագրումը։ Այս մասին ապրիլի 9-ին Ազգային ժողովի նիստում ասել է վարչության պետի տեղակալ Քրիստինե Գալեչյանը։ Աշխատանքները, ըստ նրա, սկսվել են Արմավիրի մարզում գտնվող տարածքներից։ «Գույքագրման շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու կառույցների, նշանների և կայանատեղերի բացահայտմանը, որոնք խոչընդոտում են երթևեկությանը կամ պարզապես սահմանափակում են տեսանելությունը ճանապարհներին», – ...
Կարդալ ավելին »Մեկնարկել են միջպետական ճանապարհների նորոգման աշխատանքները
Ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2024 թվականի մայիսի 10-ը՝ 1) Դիլիջանի տարածաշրջան2) Արմավիրի տարածաշրջան3) Վայքի տարածաշրջան4) Նաիրիի տարածաշրջան5) Աշտարակի տարածաշրջան6) Թալինի տարածաշրջան7) Արտաշատի տարածաշրջան8)Արարատի տարածաշրջան9) Էջմիածնի տարածաշրջան10) Եղեգնաձորի տարածաշրջան11) Թումանյանի տարածաշրջան12) ...
Կարդալ ավելին »