Tag Archives: պղնձամոլիբդենային

ԶՊՄԿ-ից 107 միլիարդ դրամ է մուտք գործել պետբյուջե 11 ամսում

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ։ Այդ մասին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այս գումարը ներառում է ինչպես կոմբինատի կողմից վճարված հարկերը, որոնք կազմել են 73 միլիարդ 800 միլիոն դրամ, այնպես էլ 33 միլիարդ 249 միլիոն դրամ շահաբաժինը, որը պետական բյուջե է ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO

Հայաստանի կառավարությունը նախատեսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթը (բաժնետոմսերի 21,875% կամ կոմբինատի 1/5 բաժնեմաս) դուրս բերել բորսա (անցկացնել IPO): Նման ծրագրերով կիսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում։ Փաշինյանը նշել է, որ անցած շաբաթ ԶՊՄԿ-ը պետական բյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես ՀՀ կառավարության շահաբաժին: “Այս իրադարձությունն արժե ընդգծել, քանի որ նման բան ...

Կարդալ ավելին »

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում ընդունել են ապագա մասնագետներին

ԼՄ և ՔՏ ինստիտուտի, «ԼԳ և ՇՄՊ» ամբիոնի «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» մասնագիտության 3-րդ կուրսի Լ-123 ակադեմիական խմբի ուսանողները ս.թ. հունիսի 26_ից հուլիսի 12_ն անցկացրել են արտադրական պրակտիկա Թեղուտի պղինձ_մոլիբդենային հանքավայրում: Այդ մասին հայյնում է Լեռնային գործի ամբիոնի ֆեյսբուքյան էջը։ Պրակտիկայի ժամանակ ուսանողները ծանոթացել են հանքավայրի արդյունահանման և վերամշակման տեխնոլոգիաներին, արտադրական գործընթացներին, ինչպես նաև նախագծային բնապահպանական միջոցառումներին:

Կարդալ ավելին »

«Գեոպրոմայնինգը» 15 մլն դոլար կներդնի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն արդիականացնելու համար

«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբն առաջիկա 1-2 տարում նախատեսում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդնել մոտ 15 մլն դոլար: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը: «Առավոտյան առաջին հերթին այցելեցի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ ծանոթացա նրա գործունեության ընթացքին և առաջիկա ծրագրերին: Հատուկ կարևորել եմ բնապահպանական խնդիրների լուծման և նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- Facebook-ի իր էջում ...

Կարդալ ավելին »

Տոնական մեծ համերգ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում տեղի կունենա տոնական մեծ համերգ՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյանկի, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առիթներով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյբուքյան էջը։ Ելույթ կունենան «Հայաթ փրոջեքթը», Լադանիվան, Արամ MP3-ին և այլ հայտնի երգիչներ։ Կգործի նաև Կապան-Քաջարան-Կապան անվճար տրանսպորտ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Այսօր խփենք վաղվա գոլը․ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը։ Նման հայտարարություն է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում ԶՊՄԿ-ն։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև: 160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում։ Սյունիքից ճամբարին կմասնակցի 17 պատանի»։

Կարդալ ավելին »
ajax-loader