Tag Archives: տեխնոլոգիա

Չինաստանը նվաճում է նոր տեխնոլոգիաների շուկաները․ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ Եվրամիությունը չի կարող դիմակայել մրցակցությանը ապագայի շուկաներում և, չնայած Պեկինի հետ համագործակցության կարևորությանը, պետք է պաշտպանի իր տնտեսությունը Չինաստանից։ «Չինաստանի հետ համագործակցությունը կարևոր է, և մենք չպետք է ոչինչ կործանենք, բայց մենք պետք է պաշտպանենք եվրոպական տնտեսությունը», – ասել է Վեբերը: Նա պնդել է, որ Չինաստանը համակարգված փորձում է նվաճել ...

Կարդալ ավելին »

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր ISO/IEC 27001/2022 հավաստագիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերն սպասարկող «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր ISO/IEC 27001/2022 հավաստագիր՝ տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և համակարգերի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանելու համար։ Նախարարությունից հայտնում են, որ միջազգային փորձագետների կողմից իրականացված բազմաշերտ ուսումնասիրության արդյունքում՝ սոցիալական ոլորտի թվային ծառայությունների, այն է՝ SocialGovTech-ի իրականացնող կառույցը որակվել է ISO/IEC 27001/2022 ստանդարտով՝ դառնալով նման սերտիֆիկացում ունեցող եզակի ընկերություններից մեկը Հայաստանում։ ...

Կարդալ ավելին »

Խորհրդային համակարգիչներից դեպի «Սիլիկոնյան լեռներ»․ ըստ Forbes-ի՝ Հայաստանը դառնում է տեխնոլոգիական հզոր կենտրոն

Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ուշադրություն հրավիրելով երկրի տեխնոլոգիական ոլորտի արագ զարգացման վրա: Ըստ ամսագրի՝ Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի՝ համաշխարհային խաղացողների ներկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով: Հեղինակ Քրեյգ Սմիթը ներկայացրել է երկրի ընդհանուր տնտեսական պատկերը՝ նշելով, որ տեխնոլոգիական արդյունաբերությունն այժմ Հայաստանի ամենաարագ աճող ոլորտն է, որն իր զարգացման տեմպերով 2023-ին գերազանցել է տնտեսության հիմնական շարժիչ ...

Կարդալ ավելին »

Մասիսում կկառուցվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 5-ի նիստում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց: «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Մասիս համայնքի ղեկավարի միջև կնքված հուշագրի համաձայն՝ հիմնադրամը պարտավորվել է 3 տարվա ընթացքում ներդնել առնվազն 400 մլն դրամ՝ կենտրոնը կառուցելու համար։ Այն հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող ...

Կարդալ ավելին »

ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց կանցկացվի

Ինժեներական քաղաքը «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո կազմակերպում է «ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումները» անվճար դասընթաց, որի ընթացքում կլինեն նաև գործնական աշխատանքներ և ծանոթություն ԱԹՍ-ների աշխատանքին:   Դասընթացի տևողությունը 5 օր է, մասնակցությունը՝ անվճար։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը:   Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ԱԹՍ-ների պատմությանը, տիպաբանությանը և կիրառության ոլորտներին, գործնական խնդիրներին և դրանց լուծման եղանակներին, ճարտարագիտական ...

Կարդալ ավելին »

ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2017թ. մարտի 17-ի թիվ 22/17 «ԵԱՏՄ անդամ պետության տարածք ներմուծված և ազատ շրջանառության (բաց թողում ներքին սպառման համար) ընթացակարգով բաց թողնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային տրամադրման տեխնոլոգիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» որոշման համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է ...

Կարդալ ավելին »
ajax-loader