Հորդանանի մայրաքաղաք Ամմանում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Հոնդանանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկիրը կալանել է մի շարք ԱԹՍ-ներ, որոնք մտել են իր օդային տարածք։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարդալ ավելին »Tag Archives: Իսրայել
Իսրայելի կողմից Իրանին հարվածների պատճառով դեպի Հայաստան և Երևանից մի շարք չվերթներ չեղարկվել են
Պայմանավորված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներով՝ հունիսի 13-ին դեպի Հայաստան ու Հայաստանից մի շարք չվերթներ են չեղարկվել։ Չեղարկվել է Երևանից դեպի Թել Ավիվ Flyone Armenia ավիաընկերության չվերթը։ Wizz Air ավիաընկերությունը չեղարկել է Երևանից դեպի Աբու Դաբի թռիչքը, Armenia Airways ավիաընկերությունն էլ չեղարկել է դեպի Թեհրան թռիչքը։ Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Երևանից դեպի Դուբայ չվերթը։ Որոշ ավիաընկերություններ չեղարկել են ...
Կարդալ ավելին »Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ
Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը` վկայակոչելով բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինին։ Նա նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ։ Նշվում է, որ մի քանի ժամ կպահանջվի, մինչև Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը հասնեն Իսրայել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ...
Կարդալ ավելին »ԱԷՄԳ-ն հաստատել է Իսրայելի հարվածը Նաթանզի միջուկային օբյեկտին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած հարվածները խոցել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման օբյեկտը։ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին համապատասխան հայտարարությունը տարածել է X սոցիալական հարթակում։ «ԱԷՄԳ-ն ուշադիր հետևում է Իրանում տիրող խորապես մտահոգիչ իրավիճակին։ Գործակալությունը կարող է հաստատել, որ Նաթանզի օբյեկտը թիրախների շարքում է։ Գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ՝ ճառագայթման մակարդակի վերաբերյալ։ ...
Կարդալ ավելին »Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
Իսրայելը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Թեհրանի բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան մտնող բոլոր չվերթերը կասեցվել են։ Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպահանի նահանգում։ Իսրայելի ...
Կարդալ ավելին »Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գազա ուղևորվող նավի վրա, որում գտնվում էր էկոակտիվիստ Գրետա Թունբերգը
Հունիսի 9-ի գիշերը Իսրայելի ռազմածովային հրամանատարությունը վերահսկողություն է հաստատել Գազայի ափ ուղևորվող «Մադլին» նավի նկատմամբ, որի տախտակամածին գտնվող 12 ակտիվիստների շարքում էր նաև շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը: Այդ մասին հաղորդում է Ynet-ը: Իսրայելական ուժերը նավը կուղղորդեն դեպի Աշդոդի նավահանգիստ։ Թունբերգը հայտարարել է, որ Իսրայելի ուժերն «առևանգել են» իրենց։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «Մադլին»-ը վերաուղղորդվել է դեպի Իսրայելի ...
Կարդալ ավելին »Բեյրութի հարավային շրջանները հայտնվել են Իսրայելի ռմբակոծման թիրախում
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում գտնվող մի քանի բնակելի շենքեր իսրայելական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների կողմից ենթարկվել են ավելի քան քսան ավիահարվածի։ Այդ մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական կողմը, որը պնդում է, թե թիրախավորել է անօդաչու թռչող սարքերի պահման վայրերը, մերժել է Լիբանանի պաշտոնական խնդրանքը՝ հրադադարի մոնիթորինգի հանձնաժողովի միջոցով ստուգելու Իսրայելի մեղադրանքները և ...
Կարդալ ավելին »Հութիները բալիստիկ հրթիռով կրկին թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը բալիստիկ հրթիռով կրկին թիրախավորել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։ Այդ մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Հութիների խոսքով՝ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակակետին։ «Բեն Գուրիոն» օդանավակայան ժամանող ինքնաթիռները շրջանցել են Միջերկրական ծովը և ժամանակավորապես հրաժարվել շարունակել իրենց երթուղին։ Իսրայելի մի քանի տարածքներում օդային տագնապի ազդանշաններ լսվելուց հետո բազմաթիվ բնակիչներ պատսպարվել են ապաստարաններում։ ...
Կարդալ ավելին »Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին 22 նոր բնակավայրի կառուցման ծրագիրը
Իսրայելն Արևմտյան ափին և Հորդանանի սահմանի մոտակայքում 22 նոր բնակավայր կկառուցի։ Այդ մասին հայտնում է Jerusalem Post-ը։ Բնակավայրերի հիմնումը համարվում է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի համատեղ նախաձեռնության մաս, որը հաստատվել է Իսրայելի կառավարության կողմից։ Իսրայելի Channel 14-ը, մեջբերելով պաշտպանության նախարար Կացի խոսքերը, նշել է, որ 22 նոր բնակավայրի կառուցումն Արևմտյան ափին կարևոր քայլ է ...
Կարդալ ավելին »Իսրայելը շարունակում է ավիահարվածները Գազայի հատվածին. կան տասնյակ զոհեր
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ մայիսի 22-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից Գազա քաղաքի և անկլավի կենտրոնական հատվածների վրա իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է 28 պաղեստինցի։ Այսպիսով, վերջին մեկ օրվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական հարվածներից հրդեհ է բռնկվել անկլավի հյուսիսում գտնվող Թել ...
Կարդալ ավելին »