Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունները խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից 2025 թ. հունիսին Իրանին հասցված հարվածները և նշել են ռազմական հակամարտությունների ժամանակ միջուկային ենթակառուցվածքները վնասելու անթույլատրելիությունը։ Այդ մասին ասվում է Թիենծինում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։ «Անդամ պետությունները խստորեն դատապարտել են Իսրայելի Պետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 2025 թ. հունիսին Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցված ռազմական հարվածները։ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Իսրայել
Իսրայելի հարվածներից զոհվել են Al Jazeera հեռուստաընկերության 5 լրագրողներ
Կատարի Al Jazeera հեռուստաընկերությունը հայտնել է Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբակոծության հետևանքով իր 5 աշխատակիցների զոհվելու մասին։ Մասնավորապես, զոհվել են լրագրողներ Անաս ալ-Շարիֆն ու Մուհամեդ Քրեյքեհը, ինչպես նաև 3 օպերատոր։ Al Jazeera-ն հաղորդել է, որ իր աշխատակիցները զոհվել են այն ժամանակ, երբ իսրայելական կողմը հարվածել է լրագրողների վրանին։ Անաս ալ-Շարիֆը զոհվելուց ժամեր առաջ գրառում էր կատարել X-ի իր էջում՝ հրապարակելով ...
Կարդալ ավելին »Իսրայելը թույլատրել է մարդասիրական օգնությունով լի 300 բեռնատարի մուտքը Գազա
Մարդասիրական օգնության 300-ից ավելի բեռնատարներ հասել են Գազայի հատված։ Այս մասին հայտնել է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը (COGAT)։ Ինչպես նշվում է նրա X-ում հրապարակված գրառման մեջ՝ «երեկ 120-ից ավելի բեռնատարներով ժամանած մարդասիրական օգնության բեռները հավաքվել և բաժանվել են [տեղի բնակիչներին՝] ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կողմից»: Հանրապետության տարածք ժամանած առնվազն 180 բեռնատար սպասում է բեռնաթափման։
Կարդալ ավելին »Իսրայելի բանակը Դամասկոսում թիրախավորել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) թիրախավորել է Դամասկոսի շրջանում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքերի համալիրը։ Այդ մասին հայտարարել է ԻՊԲ մամուլի ծառայությունը։ «Քիչ առաջ ԻՊԲ-ն հարվածել է Սիրիայի Դամասկոսի շրջանում գտնվող սիրիական ռեժիմի ռազմական շտաբի մուտքին։ ԻՊԲ-ն շարունակում է հետևել զարգացումներին և Սիրիայի հարավում դրուզ բնակչության դեմ ռեժիմի գործողություններին։ Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան՝ ԻՊԲ-ն հարվածներ է հասցնում տարածքին և ...
Կարդալ ավելին »Իսրայելը սպառնում է շարունակել ռազմական գործողությունները, եթե սիրիական բանակը չհեռանա աս-Սուեյդայից
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հուլիսի 16-ի առավոտյան կոչ է արել սիրիական իշխանություններին դուրս բերել ուժերն աս-Սուեյդայի շրջանից և դադարեցնել տարածքում դրուզների դեմ գործողությունները: Այդ մասին հայտնում է Israel National News-ը։ Կացը նշել է, որ Իսրայելը չի լքի դրուզներին։ «Մենք չենք լքի դրուզներին Սիրիայում և կկիրառենք մեր կողմից որոշված ապառազմականացման քաղաքականությունը», – նշել է նա։ Նա նաև ավելացրել է, որ ...
Կարդալ ավելին »Իսրայելի վարչապետը Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու։ Այդ մասին Իսրայելի ղեկավարը լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքից առաջ։ Ինչպես հաղորդում է CNN-ը, Նեթանյահուն Թրամփին է ներկայացրել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնաժողովին ներկայացված իր նամակը՝ իր հիացմունքը հայտնելով նախագահի՝ «խաղաղության և անվտանգության ձգտման» համար։ «Մինչ մենք խոսում ենք, նա երկիրը երկրի, տարածաշրջանը ...
Կարդալ ավելին »Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի։ Այդ մասին նա գրել է Truth Social հարթակում։ Առաջարկված համաձայնության ընթացքում, ըստ Թրամփի, աշխատանք կտարվի բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ «Կատարցիները, եգիպտացիները, ովքեր այդքան ջանադրաբար աշխատել են խաղաղության հասնելու ուղղությամբ, կներկայացնեն վերջնական առաջարկը։ Հուսով եմ՝ հանուն Մերձավոր Արևելքի բարեկեցության՝ ՀԱՄԱՍ-ը կընդունի գործարքը, որովհետև ոչինչ ավելի ...
Կարդալ ավելին »Իրանի հարվածներից Իսրայելում հիվանդանոց է խոցվել, Իսրայելը հարվածել է իրանական 20-ից ավելի թիրախի
Իսրայելը և Իրանը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց արդեն յոթ օր շարունակ։ Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ում հայտնել է Թեհրանին և Իրանի այլ հատվածներին նոր ավիահարվածներ հասցնելու մասին։ Թեհրանի կենտրոնում աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսրայելական 60 կործանիչ հարվածել են 20-ից ավելի ռազմական թիրախի, այդ թվում՝ միջուկային մշակումների հետ կապված օբյեկտների և հրթիռների արտադրության վայրերի։ ԻՊԲ-ն նշում է, որ Հորդանանի ...
Կարդալ ավելին »Իրանը և Իսրայելը գիշերը շարունակել են փոխադարձ հարվածները, Թրամփը պահանջել է անվերապահ կապիտուլյացիա
Իրանը և Իսրայելը գիշերը հրթիռային նոր հարվածներ են փոխանակել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ կեսգիշերից հետո առաջին երկու ժամվա ընթացքում Իրանը երկու անգամ հրթիռակոծել է Իսրայելը։ Թել Ավիվում պայթյուններ են լսվել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանից պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»։ Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Իրանն ավելի վաղ Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին տարհանվելու կոչ էր ...
Կարդալ ավելին »Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը բոլոր պետական աշխատողներին կոչ է արել պատսպարվել մոտակա ապաստարաններում
Անվտանգության ներկայիս իրավիճակից ելնելով՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է ԱՄՆ կառավարության բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին պատսպարվել ապաստարաններում, մինչև հետագա ծանուցում կտրվի։ Այդ մասին դիվանագիտական առաքելությունը հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակում։ ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է ԱՄՆ քաղաքացիներին, որ հարկավոր է զգույշ լինել, իմանալ մոտակա ապաստարանի վայրը կարմիր տագնապի դեպքում, քանի որ «անվտանգությանն առնչվող միջադեպերը, այդ թվում՝ ականանետային, հրթիռային ...
Կարդալ ավելին »