Tag Archives: Ասկերան

Ադրբեջանը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժն oգոստոսի 21- ին ժամը 05:50-6։30-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

Արցախում կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները

2023թ. հունիսի 26-ին, ժամը.12.15-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում ադրբեջանական զինված ուժերի մարտիկները ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակել «ՅՈՒՄԶ» և «Բելառուս-82» տրակտորներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն և Ապրես Միքայելի Գաբրիելյանների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը․ հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։ Նշված նյութերով իրականացվում են քրեադատավարական ստուգումներ:

Կարդալ ավելին »

ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Ասկերանում

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել մայիսի 1-ին։ Ակդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագիրը։ Տեղեկագրում նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում, տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։

Կարդալ ավելին »
ajax-loader