Tag Archives: ՌԴ խաղաղապահ

Այդ տեքստով ՌԴ խաղաղապահները անվերապահ ստանձնել են ԼՂ հայության անվտանգությունն ապահովելու պարտավորությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդրին՝ ԼՂ-ում կրակի դադարեցման հայտարարության համատեքստում։ «Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կրակի դադարեցման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և առանց որևէ վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ խաղաղապահ առաքելության առաջարկը

Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը սեպտեմբերի 19-ից հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է ...

Կարդալ ավելին »

ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրանքը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե Արցախի ՊԲ-ն ռազմական տեխնիկա է կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Արցախի ԱԳՆ-ի հայտարարություն ն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է ...

Կարդալ ավելին »

ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Ասկերանում

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել մայիսի 1-ին։ Ակդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագիրը։ Տեղեկագրում նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում, տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։

Կարդալ ավելին »
ajax-loader