Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Վրաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Մակա Բոճորիշվիլին նաև եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող «Հիշողության պուրակում»:
Կարդալ ավելին »Tag Archives: ծիծեռնակաբերդ
Ամենամյա ծաղկահավաք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, ARALEZ ՀԿ-ն կազմակերպել էր ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ: Այս մասին տեղեկացնում է Armenian Genocide Museum & Institute ֆեյսբուքյան էջը: Միջոցառման ընթացքում հավաքվել են ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկները՝ երկրորդ կյանք ստանալու համար: Հավաքված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ, մոմեր պատրաստելու համար:
Կարդալ ավելին »