Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնապատկել է օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզաների վավերականությունը և Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողությունը՝ այժմ դրանք համապատասխանաբար կազմում են 120 և 30 օր, հաղորդում է ТАСС-ը։ Նախկինում օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզայով Ռուսաստանում գտնվելու ժամկետը 16 օր էր, իսկ դրա վավերականությունը՝ 120 օր։ Ինչպես նշել են նախաձեռնության հեղինակները բացատրական գրառման մեջ, օրենքը կբարձրացնի Ռուսաստան զբոսաշրջային, գործարար, մարդասիրական և հյուրական ...
Կարդալ ավելին »Tag Archives: պուտին
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ: Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ բարիք ու բարգավաճում»։ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ: Վստահ եմ, որ մեր պետությունների կառավարությունների միջև փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ, բազմակողմ համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ուղղություններով այսուհետ ևս կշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների: Բոլոր ռուսաստանցիների համար այս նշանակալից օրը, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ»։
Կարդալ ավելին »Որևէ մեկին թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ամենամյա ուղերձով։ Նա հայտարարել է, թե ռուսաստանցիների բացարձակ մեծամասնությունն աջակցում է Ուկրաինայում իրենց հատուկ գործողությանը. «Որևէ մեկին թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին»,- ասել է նա: Պուտինը նաև խոսել է Արևմուտքի հետ հարաբերությունների մասին. «Այն ամենը, ինչ հնարում է Արևմուտքը, իսկապես սպառնում է վերաճել միջուկային զենքի օգտագործմամբ հակամարտության, իսկ դա նշանակում է ...
Կարդալ ավելին »Պուտինը Հմայակ Հակոբյանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել աճպարար և հեռուստահաղորդավար Հմայակ Հակոբյանին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Նման պատվավոր կոչում է շնորհվել նաև նկարիչ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Օլեսյա Ձեբան-Սուդզիլովսկայային և Չելյաբինսկի ֆիլհարմոնիայի «Ուրալ» պետական պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Սվետլանա Լուկինային։ Հակոբյանը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում՝ կրկեսի աճպարար-մանիպուլյատոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ...
Կարդալ ավելին »Պուտինի ունեցվածքը․ Ռուսաստանի ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններին գրանցված թեկնածու Վլադիմիր Պուտինի հայտարարագիրը։ Նրա եկամուտների ընդհանուր գումարը վեց տարվա ընթացքում կազմել է 67 մլն 591 հազար 875 ռուբլի (մոտ 750 հազար ԱՄՆ դոլար)։ Հայտարարագրում նշվում է նաև հետևյալ գույքը՝ 1 բնակարան – 77 քմ, Սանկտ Պետերբուրգում, 1 ավտոտնակ՝ 18 քմ, Սանկտ Պետերբուրգում, 3 մարդատար՝ GAZ M21, ...
Կարդալ ավելին »Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին և Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր
Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր։
Կարդալ ավելին »