Tag Archives: երթուղի

Երևանում տրանսպորտային երթուղիների վերջնակետերից 21-ում արդեն տեղադրվել են կենսազուգարաններ

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան: 

Կարդալ ավելին »

Տրանսպորտի երթուղիների վերջնակետերում կտեղադրվեն կենսազուգարաններ

Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը, այն հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը: Երևանի քաղաքապետարանից հայտնել են նաև, որ հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում կտեղադրվեն կենսազուգարաններ: Դրանց տեղադրման և սպասարկման մրցույթը կայացել է, ծրագիրն արդեն մեկնարկել է:

Կարդալ ավելին »

Երևանում նոր տրոլեյբուսներ են դուրս եկել երթուղի

Երևանում 15 նոր տրոլեյբուսներ են դեկտեմբերի 2-ին առաջին անգամ երթուղի դուրս եկել: Այդ մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։  «Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը որոշ փոփոխությունների է ենթարկվել:   2Ա երթուղին երկարացվել է  մինչև Նուբարաշեն, այն  կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով: Երթուղում ավելացվել է շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, այսպիսով՝ շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե:  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ...

Կարդալ ավելին »

Տրանսպորտային երթուղիների առանձնացումն անխուսափելի է. քաղաքապետ

 Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագրերի շրջանակում ընթացիկ աշխատանքները շարունակվում են. Իլ դը Ֆրանսի գործընկերները ներկայացրել են ավտոբուսային առանձնացված գծերի ներդրման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ: Անդրադառնալով հարցին, քաղաքապետ Ավինյանն ընդգծեց՝ Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ համատեղ  շատ ծավալուն աշխատանքներ են տարվել:  Ուսումնասիրվել ու վերլուծվել է Երևանի ճանապարհային ...

Կարդալ ավելին »

Մյասնիկյան պողոտայով երթուղիները մինչև մարտի 17-ը կանցնեն Ազատության պողոտայով և Դավիթ Անհաղթի փողոցով

Խողովակաշարի անցկացման 2-րդ փուլի աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը ներառյալ Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Քաղաքապետարանը հայտնում է, որ նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:

Կարդալ ավելին »

Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լիոն- Երևան- Լիոն երթուղով

Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝  նաև չորեքշաբթի) օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Կարդալ ավելին »

Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է Yandex և Yandex Go քարտեզներում

Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում: Այդ մասին հարցը քննարկվել է այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: Ըստ այդմ՝ Երևանի բնակիչները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով իրական ժամանակում արդեն կարող են տեսնել նաև համար 7, 18, 23 և 31 երթուղիների շարժը. ավտոբուսները կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: Առաջիկա օրերին բջջային հավելվածներում հասանելի ...

Կարդալ ավելին »

Երևանի հասարակական տրանսպորտի 7 երթուղիների տեղաշարժը հասանելի է «Յանդեքս» քարտեզում

Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, յոթ երթուղիներ՝ համար 2, 25, 32, 34, 37, 61 և 77, արդեն իսկ կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք տեղադրվել են շուրջ 60 ժամանակակից ավտոբուսներում: Ըստ աղբյուրի՝ օրական միջին հաշվարկով այդ երթուղիներից օգտվում է շուրջ 30 հազար մարդ: «Ընդամենն անհրաժեշտ ...

Կարդալ ավելին »

Վառելիքի սղության պատճառով Ստեփանակերտում գործում է հասարակական տրանսպորտի ընդամենը 2 երթուղի

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում սահմանափակվում է հասարակական տրանսպորտի շահագործումը․ մայրաքաղաքի բնակչությանը կշարունակեն սպասարկել միայն ծայրամասային թաղամասերը սպասարկող երկու երթուղիները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը․ «Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը: Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ ...

Կարդալ ավելին »

Մայիսի 1-ից շահագործման կհանձնվի 4 երթուղի

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են Հայաստան ներկրված ավտոբուսների՝ երթուղի դուրս գալու մասին նոր մանրամասներ: Ըստ այդմ՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել 2 երթուղի՝ համար 40-ը և 67-ը: Վերջիններս երթուղի են դուրս եկել փոքր դասի ավտոբուսներով: Մայիսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի: 3-րդ համարի երթուղին կփոխարինվի «MAN» ավտոբուսներով. այն կուղևորվի Նորքի 9-րդ զանգվածից մինչև ...

Կարդալ ավելին »
ajax-loader