Tag Archives: դատավոր

Դատավորները մերժել են Թրամփի՝ իր դեմ մեղադրանքները հանելու հայտը

Հինգշաբթի օրը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ քրեական դատավարությունները վերահսկող երկու դատավորներ մերժել են նրա հայցը, որով նա խնդրում էր հրաժարվել Ջորջիայում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու՝ Թրամփի փորձերի և գաղտնի փաստաթղթերի անօրինական տիրապետման հետ կապված մեղադրանքները, որոնք նախկին նախագահն իր հետ տարել էր այն բանից հետո, հեռանալով Սպիտակ տնից, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Բացի այդ, Թրամփի դաշնակիցներից մեկը՝ ...

Կարդալ ավելին »

Դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարել են

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից՝ հավելելով, որ դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Կարդալ ավելին »

Կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «դատավոր» բառի օգտագործումը

Կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «դատավոր» բառի կամ Հայաստանի դատարանների անվանումների, դրանց բոլոր հոլովաձևերի կամ դրանք ներառող բառակապակցությունների, ինչպես նաև «դատավոր» բառի կամ Հայաստանի Հանրապետության դատարանների անվանումների օտարալեզու իմաստային թարգմանությունների օգտագործումը։ 2023 թվականի նոյեմբերի 27-ից ուժի մեջ է մտել Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների մասին օրենքը, որով սահմանվել է, որ այն կազմակերպությունները, որոնք իրենց անվանման մեջ օգտագործում են «դատավոր» բառը ...

Կարդալ ավելին »

Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար ԲԴԽ-ն երեք թեկնածու է առաջադրել

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի  թեկնածությունները: Այս մասին նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ

Ազգային ժողովը Դավիթ Խաչատուրյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ Նաիրա Հովսեփյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Նշված թեկնածուների օգտին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝0։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: ...

Կարդալ ավելին »

Թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը, հափշտակել են 50 000 դոլար, 150 000 դոլարի ոսկյա զարդեր, բրենդային ժամացույցներ

Հոկտեմբերի 15-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան ...

Կարդալ ավելին »

206 դատավորի աշխատավարձ կբարձրանա մոտ 60 տոկոսով

Հայաստանում առաջին ատյանի դատարանի 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա: Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստին: «Նախագծով հնարավորություն է ստեղծվում բարձրացնել այսօր ՀՀ-ում գործող դատարաններից ամենածանրաբեռնված օղակի՝ առաջին ատյանի դատարանի աշխատավարձերը: Հայաստանում ունենք գործող 300 դատավոր: Նախագիծը հաստատվելու դեպքում թվով 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա: Դա ընդհանուր իրավասության դատարանն է, վարչական դատարանն ու սնանկության դատարանը»,-ասաց Արդարադատության նախարար ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն Վճռաբեկի հակակոռուպցիոն պալատի դատավորներ ընտրեց Ելիզավետա Դանիելյանին և Լիզա Գրիգորյանին

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրեց Ելիզավետա Դանիելյանին, իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր՝ Լիզա Գրիգորյանին։ Փակ քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 67 պատգամավոր։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի ...

Կարդալ ավելին »

Բարեվարքության ստուգման համակարգ՝ դատավորների, դատախազների և քննիչների համար

Արդարադատության նախարարության և ԱՆ «Օրենսդրության զարգացման հիմնադրամի» կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների և քննիչների, ինչպես նաև քննիչների թեկնածուների համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արդարադատության նախարարությունը։ Նախագծերի ընդունումը տալու է հնարավորություն պարբերաբար ուսումնասիրելու պաշտոնատար անձանց գործունեությունը՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու նպատակով: Նախագծերով առաջարկվում ...

Կարդալ ավելին »

ԲԴԽ որոշմամբ 9 նոր դատավոր կնշանակվի

Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական, վարչական և քաղաքացիական մասնագիտացման բաժինները հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվեց: Ըստ քվեարկության արդյունքների՝ Քաղաքացիական մասնագիտացման բաժնից անցողիկ շեմը հաղթահարել են՝ Աննա Շիլաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարինե Թորոսյանը՝ 10 կողմ, 0 դեմ ձայներով: Վարչական մասնագիտացման բաժնից՝ Լուսինե Բոյաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարեկ Գասպարյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Հերմինե Մուրադյանը՝ 10 ...

Կարդալ ավելին »
ajax-loader