Երևանում մայիսի 3-ին կիրականացվի համաքաղաքային շաբաթօրյակ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Tag Archives: շաբաթօրյակ
Ապրիլի 29-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի
Ապրիլի 29-ին՝ ժամը 10-ից Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում կմեկնարկի շաբաթօրյակ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նա տեղեկացրել է, որ կազմվել է շաբաթօրյակի կազմակերպման և իրականացման ծրագիր, գույքագրվել են նյութական և մարդկային ռեսուրսները, շուրջ 200 նամակ է ուղարկվել պետական կառավարման և մասնավոր հատվածի կառույցներին:
Կարդալ ավելին »