Tag Archives: ցեղասպանություն

Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ. ՔԿ

 Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ բնապահպանական ցուցարարների միջոցով ապօրինի արգելափակելու, այնուհետև 2023 թվականի ապրիլի 23-ին Բերձորի միջանցքում Հակարի կամրջի վրա ապօրինաբար անցակետ դնելու՝ այդպիսով իր քրեական վարքագծին ակնհայտ ...

Կարդալ ավելին »

Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է․ Փարիզի քաղաքապետ

Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչներ եկել են Հայաստան իրենց աջակցությունը և բարեկամությունը հայտնելու Արցախի ժողովրդին: Գորիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ նշելով, որ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների և քաղաքական հայացքների ներկայացուցիչներ, որոնց բոլորին միավորում է Հայաստանը և Արցախը: «Մենք այսօր այստեղ ենք, որովհետև Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները դիմեցին մեզ և ասացին, որ ժամանակն ...

Կարդալ ավելին »

Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը. Փաշինյան

Շրջափակված Լեռնային Ղարաբաղ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին առկա մտավախությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում: Վարչապետը հիշեցրեց՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի որոշմամբ հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել ԼՂ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները Բայդենից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Վաշինգտոնում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության տարելիցը և նախագահ Բայդենից պահանջելով քայլեր ձեռնարկել Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատան մոտ, իսկ երթն ավարտվել է Սպիտակ տան մոտ կայացած ակցիայով։ Ակցիայի մասնակիցները պահել են ...

Կարդալ ավելին »

Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանությունը, մեր պատմության մեծագույն ողբերգությունը լինելուց բացի, նաև ամենակարևոր դասն է, որից պետք է հետևություններ անել։ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության միջոցով նպատակ ուներ մեկընդմիշտ փակել Հայկական հարցը։ Ընդհանուր առմամբ՝ 1895-ից մինչև 1922 թվականը զոհվել է ավելի քան 2 640 000 հայ, որից մեկ ու կես միլիոնը՝ 1915-23 թթ.։

Կարդալ ավելին »
ajax-loader