Tag Archives: հրաժարական

Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել խորհրդարանում անվստահության քվեից հետո

Մոնղոլիայի կառավարության ղեկավար Օյուն Էրդենե Լուվսանամսրայնը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խորհրդարանում վստահության շուրջ քվեարկության ժամանակ չի կարողացել ապահովել պատգամավորների բավարար աջակցությունը: Այդ մասին հաղորդում է The Guardian-ը։ Անհրաժեշտ նվազագույն 64-ից միայն 44 պատգամավոր է քվեարկել ի աջակցություն վարչապետի։ Քվեարկությունը տեղի է ունեցել մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին վարչապետի որդու կողմից չափազանց շատ ...

Կարդալ ավելին »

Լոռու մարզպետը հրաժարական է տվել

ոռու մարզպետ Արամ Ղազարյանը հայտարարել է հրաժարականի մասին։ Արամ Ղազարյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  «Լոռու մարզի սիրելի՛ բնակիչներ,  սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ ...

Կարդալ ավելին »

Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից Ավելի վաղ հայտնել էինք, որ ազատման դիմումներ են գրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

Կարդալ ավելին »

Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել

Հայաստանի Հանրապետության բարձրագույն  դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել։ Անդրեասյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե՛ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ ...

Կարդալ ավելին »

Հայկական 4 ակումբների ֆան-շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը

Հայկական 4 ակումբների ֆան-շարժումները միանում են Առաջին Հայկական Ճակատի (FAF)` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին: «Դեռ ամիսներ առաջ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում պնդեցինք, որ ՀՖՖ գործող ղեկավար կազմի վերընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չէր բարձրանալու նոր մակարդակի, այլ շարունակելու էր իր ազատ անկումը: Ցավոք՝ մենք ճիշտ էինք մեր պնդումներում: Դրա վառ ապացույցը տոտալ ...

Կարդալ ավելին »

Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել և հեռացել երկրից

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և հեռացել երկրից՝ շուրջ 280 զոհի պատճառ դարձած հակակառավարական ցույցերի ֆոնին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։ Բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ երկրում ժամանակավոր կառավարություն կձևավորվի։  Տարբեր հրապարակումների համաձայն՝ 76-ամյա Հասինան ռազմական ուղղաթիռով իր քրոջ հետ միասին ուղևորվել է դեպի Հնդկաստան։ Ըստ CNN News 18 հեռուստաալիքի՝ նա վայրէջք է ...

Կարդալ ավելին »

Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել

Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ իր պաշտոնը կթողնի մայիսի 15-ին։ Վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի Սինգապուրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից: «Ես վարչապետի պաշտոնը թողնելու եմ 2024 թվականի մայիսի 15-ին, և Լոուրենս Վոնգը՝ որպես հաջորդ վարչապետ, երդում կտա նույն օրը: Ես խնդրում եմ բոլոր սինգապուրցիներին, որպեսզի Լոուրենսին ու ...

Կարդալ ավելին »

Վիետնամի խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) հաստատել է նախագահ Վո Վան Թհիոնգի հրաժարականը։ Այս մասին տեղեկացրել է Vietnamnet պորտալը։ Որոշումը ընդունվել է խորհրդարանի արտահերթ նիստքում։ Մարտի 20-ին Վիետնամի կառավարող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն եւս ընդունել է Վո Վան Թհիոնգի հրաժարականը։ Նա նախագահ էր նշանակվել 2023թ. մարտի 2-ին եւ իր պարտականությունները կատարել է 12 ամսից մի փոքր ավելի։ Վիետնամի Սոցիալիստական ...

Կարդալ ավելին »

Վիետնամի նախագահը հրաժարական է տվել

Վիետնամի կառավարությունը հայտնել է, որ երկրի Կոմունիստական կուսակցությունն ընդունել է նախագահ Վո Վան Թիոնգի հրաժարականը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հավելելով, որ քաղաքական վայրիվերումները կարող են վնասել օտարերկրյա ներդրողների վստահությունը երկրի նկատմամբ: Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Թիոնգը խախտել է կուսակցության կանոնները՝ հավելելով, որ այդ «թերությունները բացասաբար են ազդել հասարակական կարծիքի վրա՝ ազդելով կուսակցության, պետության և անձամբ նրա հեղինակության ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից։ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ։ Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ...

Կարդալ ավելին »
ajax-loader