Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը։ Այս մասին նշվել է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրությունում, որը տարածվել է Մակրոնի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ «Հանրապետության նախագահը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արհեստական բանականության գագաթաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել այս երկուշաբթի՝ 2025թ. փետրվարի 10-ին, Ելիսեյան պալատում։ Պետության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին արհեստական բանականության գագաթաժողովին մասնակցելու համար, որը ցույց է տալիս Հայաստանի եւ ԵՄ տեսակետների համընկնումը նորարարության եւ նոր տեխնոլոգիաների հարցերում։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության նախագծերի զարգացումը հատկապես էներգետիկայի, պաշտպանության եւ տրանսպորտի ոլորտներում։ Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Երկրի ղեկավարը հաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաեւ հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ խաղաղության, անվտանգության եւ ժողովրդավարության հայ ժողովրդի ձգտմանը։ Հանրապետության նախագահը եւ Հայաստանի վարչապետը քննարկել են կենսաբազմազանության վերաբերյալ #COP17-ի նախապատրաստականաշխատանքները, որը Հայաստանը կհյուրընկալի 2026թ.։ Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան լիովին պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նախապատրաստվելու #COP17-ին»,- նշվել է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։
Կարդալ ավելին »Tag Archives: Մակրոն
Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց ունեցան: Փաշինյանն ու Մակրոնը զրուցում էին մասնակից երկրների ղեկավարների արարողակարգային լուսանկարահանման գնալու ճանապարհին: Ավելի վաղ կայացել էր գագաթնաժողովի բացման արարողությունը: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարմիր գորգի վրա առանձին-առանձին դիմավորեց, ողջունեց և լուսանկարվեց մասնակից երկրների ղեկավարների հետ, որից հետո սեղանի շուրջ Մայա Սանդուն ...
Կարդալ ավելին »Մակրոնը հայտարարել է` չի պատրաստվում հրաժարական տալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին Մակրոնը հայտարարել է Էրո դեպարտամենտ այցի ժամանակ: Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում նախագահին ամենուր ուղեկցել են ցուցարարները, որոնք վանկարկել են «Մակրոն, հրաժարական տվեք»։ Իսկ մի աղջիկ դժգոհել է, որ քվեարկել է նրա օգտին ՝ հույս ունենալով, որ նա «ժողովրդավարական նախագահ» է։ «Ես կողմ ...
Կարդալ ավելին »