Tag Archives: ցուցանիշ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.4%-ով

2024թ. հունվար-հունիս ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10.4%-ով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։ Այսպես, հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 18.2%-ով, շինարարությունն աճել է 15.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 22.9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 4.0%-ով, ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով․ մենաբարձր ցուցանիշը՝ վերջին 8 տարիներին

Հանրապետությունում 2024 թվականի մարտի երրորդ տասնօրյակից սկսած առատ տեղումների ու վարարումների մի շարք դեպքեր գրանցվեցին, որոնք ուղեկցվեցին արտակարգ իրավիճակով։ Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ աննախադեպ իրավիճակ եղավ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ բավական ինտենսիվ տեղումներ եղան Լոռիում և Տավուշում։ Մեկ գիշերվա ընթացքում ամսական նորմայի 40-60 տոկոսի չափով տեղումներ գրանցվեցին։ Շարունակաբար դիտված ինտենսիվ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13.2 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 13.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:  Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.8 տոկոսով: Շինարարության ծավալը 2024–ի 4 ամիսներին ավելացել է 13.7 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2023-ի հունվար-ապրիլի նկատմամբ  ավելացումը կազմել է 26.7 տոկոս: ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.3 տոկոսով

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի մարտին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ մարտին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15.3 տոկոսով: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 10.4 տոկոս: Ընդհանրապես, 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նշված ցուցանիշը 14.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ...

Կարդալ ավելին »

Վերջին 10 տարիներին տուբերկուլյոզի դեպքերի ցուցանիշը նվազել է մոտ 62 տոկոսով

2003 թվականից ի վեր Հայաստանում գործում է տուբերկուլյոզի դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը, որի շրջանակներում կատարվում են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է հիվանդացության եւ մահացության  նվազեցումը:  Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր․ հիվանդացության միտումներն ու իրականացվող ծրագրերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց Թոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլոզի ազգային ծրագրի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը: «2023-ին ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 13.6 տոկոսով․ արտահանումն ավելացել է 2.6 անգամ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին 13.6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին 2 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.9 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար–փետրվարին 2023–ի հունվար–փետրվարի համեմատ ավելացել է 10.8 տոկոսով: Առևտրի շրջանառությունում տարվա առաջին 2 ամսում ավելացումը կազմել ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ի նկատմամբ գոհունակության ցուցանիշն աճել է 11%-ով

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023 թվականի դեկտեմբերին նույն տարվա մարտի համեմատ աճել է 11%-ով։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը: Այսպիսով, ըստ ուսումնասիրության՝ 2023 թվականի մարտին ՄԻՊ աշխատանքից գոհ է եղել հարցվածների 41 %-ը, իսկ դեկտեմբերին՝ արդեն 52 %-ը։ 2023 թվականի ապրիլի 12-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելու ...

Կարդալ ավելին »

Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.7%

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2024թ․ հունվարը 2023թ․ հունվարի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.7% Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 21.0%–ով Ծառայությունների ծավալն աճել է 4.4%–ով Առևտրի շրջանառությունն աճել է 19.3%–ով Շինարարության ծավալն աճել է 9.5%–ով Արտահանման ծավալն աճել է 110.0%–ով Ներմուծման ծավալն աճել է 61.4%–ով։

Կարդալ ավելին »

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով

2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 9.4%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 9․5%-ով: Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն ավելացել է 14․8%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, իսկ գյուղատնտեսության ...

Կարդալ ավելին »

Եկամուտ ստացող աշխատատեղերը 5,3%-ով գերազանցել են 2022-ի ցուցանիշը

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 հազար 726: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ այն գերազանցել է 2022 թվականի նույն ամսվա ցուցանիշը 37 հազար 306-ով կամ 5,3%-ով:

Կարդալ ավելին »
ajax-loader