Օրեր առաջ գրադարանում կայացավ ճանաչողական հանդիպում «ԳրաԿապ ստեղծագործական միություն» ՀԿ-ի անդամների հետ, հայտնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։ «Մեր հյուրերը ներկայացրեցին իրենց ստեղծագործություններից հատվածներ, կիսվեցին իրենց ստեղծագործական հնարքներով, ինչպես նաև ներկայացրեցին իրենց կազմակերպության առաքելությունը։ Գործունեության բուն նպատակներից մեկն է բացահայտել նոր, երիտասարդ ստեղծագործողներին, աջակցություն ցուցաբերել նրանց։ Հպարտությամբ պետք է փաստենք, որ մեր ընթերցողների շարքում ևս ունեինք ստեղծագործողներ, որոնք հաճելիորեն ...
Կարդալ ավելին »Tag Archives: Քաջարան
Քաջարան-Ագարակ ճանապարհին կկառուցվի 17 կամուրջ
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ կառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ, 5 փոխհատում։ 6 կամուրջ գտնվում է բետոնացման փուլում, 11 կամրջի վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։ Այd մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի հիմքերից մեկը, ըստ նախագծի, համընկել և կառուցվում է գործող Մ-2 ճանապարհի վրա։ Կապալառու կազմակերպությունը մինչ տրանսպորտային հանգույցի շինարարության մեկնարկը կառուցել ...
Կարդալ ավելին »«Ապահով» կենտրոն․ Քաջարանի 35 երեխա ստանում է հոգեբանական, լոգոպեդի և այլ ծառայություններ
Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրում տեղի է ունեցել «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Բացման արարողությանը մասնակցել են Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Մարդը կարիքի մեջ», «Վիննեթ Գորիս», կազմակերպության ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ծնողներ: Կենտրոնը հիմնադրվել է «Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության կողմից «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային ...
Կարդալ ավելին »Հայտարարվել է Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների մրցույթ
Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարություն ծրագրի շրջանակներում շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. հուլիսի 22-ի ժամը 16:00-ն (Երևանի ժամանակով): Մրցույթի մասին այլ մանրամասներ՝ հետևյալ հղմամբ:
Կարդալ ավելին »«Սյունիք-Քաջարանը» փոքրիկ ֆուտբոլասերներին հրավիրում է անվճար մարզվելու
«Սյունիք-Քաջարան» ֆուտբոլային ակումբը՝ ԶՊՄԿ-ի աջակցությամբ, հրավիրում է փոքրիկ ֆուտբոլասերների, տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ աջակցելով Սյունիքի մարզում սպորտի զարգացմանը։ Սյունիք ՖԱ-ում մարզվում է 700` մինչև 18 տարեկան երեխա և դեռահաս, մարզվողների թվաքանակի կտրուկ աճ նկատվել է վերջին 8 ամսում: Եվ արդեն Քաջարանում ձևավորվում է նոր ֆուտբոլային թիմ՝ «Սյունիք-Քաջարան», որը բացում է իր ...
Կարդալ ավելին »500 գիրք Քաջարանի մշակույթի պալատին` ԶՊՄԿ-ից
Զանգեզուրի խղնձամոլիբդենային կոմբինատը 500 գիրք է նվիրել Քաջարանի մշակույթի պալատին։ Մանրամասները Սյունիք TV-ի ռեպորտաժում․
Կարդալ ավելին »Քաջարանի թունելի շինարարության համար տրամադրված վարկային համաձայնագրում փոփոխություն է արվել
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրմանը: Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 200 մլն դոլարի չափով ներդրումային վարկ տրամադրել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում ...
Կարդալ ավելին »Առաջիկայում կապահովվեն Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ավելի մեծ ծավալներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհը նախագծած, կառուցող, տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման սկզբում Բադալյանը նախ ամփոփել է 2024 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, այնուհետև անդրադարձել ընթացիկ տարվա ծրագրերին։ Նշվել է, որ նախորդ տարի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են մեծ տեմպերով, ինչը և ակնկալվում է 2025 թվականին։ Այս ...
Կարդալ ավելին »Համաֆինանսավորվել են սուբվենցիոն ծրագրեր Կապանում և Քաջարանում
2024-ին ԶՊՄԿ-ն համաֆինանսավորել է սուբվենցիոն ծրագրեր Կապանում և Քաջարանում: Կապանի մի քանի գյուղական բնակավայրերը մշտական և լավորակ խմելու ջրով ապահովելու ծրագրում համայնքի մասնաբաժինն ամբողջությամբ հատկացրել է կոմբինատը: Քաջարանում այս տարի հաստատվել է մեկ սուբվենցիոն ծրագիր, այստեղ էլ ձեռնարկության մասնաբաժինը համայնքի համաներդրման 86 տոկոսն է:
Կարդալ ավելին »Ինտերակտիվ կրկեսային շոու՝ Քաջարանի մշակույթի պալատում
Քաջարանի մշակույթի պալատում փոքրիկների համար զվարճալի ինտերակտիվ կրկեսային շոու ծրագրով հանդես եկան ծաղրածուները, ակրոբատները, էկվիլիբրիստները, աճպարարները։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ հաճելի անակնկալ էր պղպջակ շոուն, որը շատ դրական էմոցիաներ պարգևեց փոքրիկներին, իսկ առավել ակտիվ մասնակիցները արժանացան նվերների։
Կարդալ ավելին »