Tag Archives: Չինաստան

Փաշինյանը Չինաստանի փոխնախագահի հետ քննարկել  է ռազմավարական գործընկերության հեռանկարները

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ։ Այս մասին սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։ «ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ քննարկեցինք ՀՀ-ՉԺՀ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները»,–գրառմանը կից գրել է նա։

Կարդալ ավելին »

Աշխարհի առաջին ունիվերսալ 6G չիպը՝ Չինաստանից

Չինացի գիտնականները ստեղծել են 6G ցանցերի համար աշխարհում առաջին փորձնական չիպը, որը կարող է գործել տարբեր հաճախականությունների տիրույթներում։ Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը։ Նոր մշակումը հնարավորություն ունի ապահովելու տվյալների փոխանցման արագություն, որը հազար անգամ գերազանցում է ներկայիս ցուցանիշները։ Մշակողների խոսքով՝ նոր չիպը թույլ է տալիս մի քանի վայրկյանում փոխանցել 50 ԳԲ ծավալով ֆիլմ՝ 8K որակով։ Միևնույն ժամանակ, ...

Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 3-ին Չինաստանում կայանալիք լայնամասշտաբ զորահանդեսին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հրավերով 26 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն Պեկինում կայանալիք հիշատակի միջոցառումներին՝ նվիրված ճապոնացի զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարի օգնական Հուն Լեյը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Սեպտեմբերի 3-ին Չինաստանը լայնամասշտաբ զորահանդես կանցկացնի՝ նշանավորելով ճապոնացի զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական ...

Կարդալ ավելին »

Չինաստանում մեկնարկել է ՇՀԿ երկրների ղեկավարների նիստը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Թիենծինում բացել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների նիստը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իր բացման խոսքում Սի Ծինփինը նշել է, որ անդամ երկրները պետք է դիմակայեն Սառը պատերազմի մենթալիտետին և բուլինգի գործելակերպին։ Նա շեշտել է, որ ՇՀԿ-ն դարձել է միջազգային հարաբերությունների նոր տեսակի մոդել՝ ընդգծելով, որ կազմակերպությունը դեմ է արտաքին միջամտությանը։ «Մենք միշտ կանգնած ...

Կարդալ ավելին »

Թրամփը Չինաստանին կոչ է արել քառապատիկ ավելացնել ԱՄՆ-ից սոյայի գնումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը քառապատիկ կավելացնի ամերիկյան սոյայի գնումները։ «Չինաստանն անհանգստացած է սոյայի պակասով։ Մեր հրաշալի ֆերմերներն արտադրում են ամենաբարձրորակ սոյան։ Հուսով եմ, որ ՉԺՀ-ն արագորեն քառապատիկ կավելացնի սոյայի մատակարարման իր պատվերները։ Դա նաև միջոց է էականորեն կրճատելու Միացյալ Նահանգների հետ Չինաստանի առևտրային դեֆիցիտը»,- գրել է Թրամփը Truth Social-ում՝ վստահեցնելով, որ կապահովվի պատվերների արագ կկատարումը։  ...

Կարդալ ավելին »

ՌԴ, ԱՄէ, Չինաստան․ արտահանումը՝ ըստ երկրների.

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիսին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 3․02 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 57․38%-ով կամ 4․1 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 7․43%-ով կամ 88 մլն դոլարով և կազմել 1․1 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 36․3%-ը։ Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 862․5 մլն ...

Կարդալ ավելին »

Չինաստանում անբարենպաստ եղանակային պայմանների զոհ է դարձել առնվազն 60 մարդ

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով նախորդ շաբաթ Չինաստանի հյուսիսում մահացել է առնվազն 60 մարդ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Պեկինի փոխքաղաքապետ Սիա Լինմաոն հայտնել է, որ մայրաքաղաքում հեղեղումների զոհ է դարձել 44 մարդ, 9-ը համարվում են անհետ կորած։ Զոհերի զգալի մասը՝ 31 մարդ, Պեկինի Միյուն նահանգի տարեցների խնամքի կենտրոնի շահառուներ են։ Զոհեր կան մյուս նահանգներում ու քաղաքներում ևս։ Չինաստանում հորդառատ անձրևները ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը սառեցրել է արտահանման սահմանափակումները՝ Չինաստանի հետ առևտրային բանակցությունների նախօրեին

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները կփորձեն լուծել իրենց տնտեսական տարաձայնությունները՝ բանակցությունների հերթական փուլում։ Հանդիպումը, որի նպատակն է երեք ամսով երկարաձգել աշխարհի առաջին և երկրորդ տնտեսությունների միջև առևտրային հրադադարը և կանխել մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը՝ տեղի կունենա երկուշաբթի օրը Ստոկհոլմում։ Չինական ներմուծման ապրանքների վրա գերբարձր մաքսատուրքերի ներդրման ներկայիս հետաձգումը Միացյալ Նահանգներում լրանում է օգոստոսի 12-ին։ Վերլուծաբանները հավանական են համարում այն ևս 90 օրով ...

Կարդալ ավելին »

Չինաստանում եւ Հայաստանում հիմնադրվել է Հայ‑չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը

Չինաստանի Սիանքաղաքում ( Xi’an Daxing հիվանդանոցում) բացվել է հայկական անկյուն, որտեղ հիմնադրվել է «ԷԼԶԱ» հայ-չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը։ Նախաձեռնության հիմնադիրներն են երկու հայտնի գործարարներ՝ Վարդան Հովսեփյանը և Մարկոս Արզումանյանը, ովքեր իրենց բազմամյա փորձը և միջազգային կապերը միավորել են՝ ստեղծելու առողջապահական նոր մոդել հայաստանցիների համար։ Վարդան Հովսեփյանը Հայաստանի առաջատար արևային էներգետիկայի ընկերություններից մեկի՝ «ԷկոՎիլ Հոլդինգ»-ի համահիմնադիրն ու տնօրենն է։ Նրա ղեկավարությամբ ...

Կարդալ ավելին »

Թրամփի պրոտեկցիոնիստական ​​միջոցները BRICS-ի նկատմամբ հեռանկար չունեն. Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական ​​քաղաքականությունը BRICS-ի անդամ պետությունների և դրանց գործընկերների նկատմամբ անհեռանկարային է: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «Առևտրային և մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմն ապագա չունի», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի ծրագրերը 10%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ։ Ինչպես ...

Կարդալ ավելին »
ajax-loader