Tag Archives: մարտեր

ԼՂ շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են․ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները,  տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ։

Կարդալ ավելին »

Սուդանի հայկական եկեղեցու շուրջ թեժ մարտեր են ընթանում

Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող միակ հայկական եկեղեցին հայտնվել է երկրում արդեն երեք օր շարունակվող բախումների կիզակետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արևելք»-ին հայտնել են Խարթումում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչները: Մեր հայրենակիցները հայտնել են, որ չնայած եկեղեցու շուրջ ընթացող բախումներին՝ մինչ այս պահը եկեղեցին վնասներ չի կրել: Սուդանի հայկական համայնքը սփյուռքի ամենափոքր համայնքներից մեկն է. այնտեղ ապրում է շուրջ 15 հայ: Սուտանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader