Tag Archives: դատարան

Բրազիլիայի դատարանը հրահանգել է տնային կալանքի ենթարկել նախկին նախագահ Բոլսոնարուին

Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսը հրաման է տվել երկրի նախկին նախագահ (2019-2022 թթ.) Ժաիր Բոլսոնարուին տնային կալանքի ենթարկել։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Բրազիլիայի նախկին ղեկավարին տնային կալանքի են ենթարկել լրագրողների հետ շփման վերաբերյալ դատարանի արգելքի խախտման համար. այդ սահմանափակումների սահմանումից երեք ժամ անց Բոլսոնարուն հարցազրույցներ է տվել մի քանի լրագրողների։ Դատարանը նաև Բոլսոնարուին արգելել է ...

Կարդալ ավելին »

Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ պետական ֆինանսավորումն ապասառեցնելու խնդրանքով

Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ խնդրելով որոշում կայացնել 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումն ապասառեցնելու վերաբերյալ։ Ֆինանսավորումն արգելափակվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից և Հարվարդի կողմից որակվել որպես անօրինական: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ամերիկյան վարչակազմի դեմ Բոստոնում ԱՄՆ-ի շրջանային դատարան ներկայացված Հարվարդի հայցի համաձայն՝ ապրիլի 14-ից ի վեր բուհը 957 կարգադրություն է ստացել՝ սառեցնելու այն հետազոտությունների ֆինանսավորումը, որոնք ...

Կարդալ ավելին »

Դավիթ Սանասարյանն արդարացվել է. դատարանը հանցակազմ չի տեսել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, արդարացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանին։ Գործը քննվել է շուրջ վեց տարի։  Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մասնավորապես՝ մեղադրանքը վերաբերում էր նրան, որ ՊՎԾ-ում պաշտոնավարության ընթացքում պետական գնումների համակարգին առնչվող պաշտոններ զբաղեցրած անձինք միաժամանակ զբաղվել են իրենց ընկերությունների գործունեությամբ։ Ըստ ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 509 քրեական վարույթ. դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 15-ին ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավար կազմը, մարզի դատախազության դատախազները, այլք: Արմեն ...

Կարդալ ավելին »

2024-ին դատարան հանձնված քրեական վարույթների աճ է գրանցվել. դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Դատախազությունից հայտնում են, որ ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, վարչական ...

Կարդալ ավելին »

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի հունվարի 21-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև՝ նրանց օժանդակած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան: «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հ.Մ.-ն 2023 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Հ.Մ.-ն վերջինիս կազմում ընդգրկել է Ա.Շ.-ին, Հ.Մ.-ին, Լ.Բ.-ին, Մ.Բ.-ին ...

Կարդալ ավելին »

Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան

2022 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրերից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Կ.Մ.-ն փայտով դիտավորությամբ հարվածել է իր ամուսնու՝ Ռ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կողոսկրերի կոտրվածքների ձևով: Դատախազությունից հայտնում են, որ դատախազը 2023 թվականի մայիսի 15-ին Կ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության ...

Կարդալ ավելին »

Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն ...

Կարդալ ավելին »

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է. դատարանը խստացրել է պատիժը

 Վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի ապրիլի 4-ին մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորչդագրությունից, Վերաքննիչ դատարանը բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի դատարանը ահաբեկչության 4 կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը

 Մոսկվայի Բասմանիի շրջանային դատարանը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն իրագործող 4 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 1 ամիս 28 օրով՝ մինչև մայիսի 22-ը։ Այս մասին վկայում են դատարանի հրապարակած տեղեկությունները Telegram-ում։ Բոլոր 4 կասկածյալները մեղադրվում են ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են, որոնք ապրում են Ռուսաստանում։ Ըստ դատարանի հրապարակած տեղեկությունների՝ նրանցից երկուսն իրենց մեղավոր ...

Կարդալ ավելին »
ajax-loader