Tag Archives: Հնդկաստան

Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը․ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին Անկախության 78-րդ օրվա առիթով: «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- գրված է ուղերձում։

Կարդալ ավելին »

Հնդկաստանում բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ գիշերը երթի են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելով վերապատրաստվող բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ 31-ամյա բժշկուհին բռնաբարվել և սպանվել է օգոստոսի 9-ին՝ Կալկաթայի հիվանանոցներից մեկում։ Գրեթե մեկ շաբաթ է՝ Հնդկաստանում ցույցեր էին տեղի ունենում, որոնք իրենց գագաթնակետին են հասել այս գիշեր։ Սոցիալական ցանցերում հնչող կոչերից հետո հազարավոր կանայք երթի ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը սպառազինության մեջ կընդունի ատոմային երկրորդ հրթիռային սուզանավը

Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստ են շահագործման ընդունել  միջուկային էներգիայով աշխատող երկրորդ բալիստիկ հրթիռային սուզանավը: Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ հղում անելով աղբյուրների։ «Միջուկային էներգիայով աշխատող երկրորդ հնդկական հրթիռային Arighat սուզանավը լիովին պատրաստ է ռազմածովային ուժերի սպառազինության մեջ ընդունվելու երկարատև փորձարկումներից հետո…. Դրա շահագործումը պլանավորվում է սկսել մեկ-երկու ամսից», – հայտարարել են հրատարակության զրուցակիցները:  Նոր հրթիռային սուզանավը ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի

Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի: Այդ մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։  Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 90 զոհի մասին։  Բազմաթիվ բնակիչներ դեռ անհետ կորած են, ուստի զոհերի թիվը կարող է աճել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 500-600 մարդ։ Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են նահանգում տեղացող հորդառատ անձրևները։  Կերալայում հուլիսի 31-ը հայտարարվել է ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի 17000 քաղաքացուց մնացել է 11000-ը, 25%-ն արդեն հեռացել է

Հայաստանի նկատմամբ արտաքին պահանջարկը նվազել է, ինչի հետևանքով նվազել է նաև ներգնա զբոսաշրջիկների կողմից մեկ շնչի վերածած ծախսերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Բացի այդ, մենք ունեինք դրսից եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրութան համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է: Դա վերաբերում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մարդկանց, այլև ...

Կարդալ ավելին »

4,1 կմ․ Հնդկաստանում կառուցում են աշխարհի ամենաբարձրադիր թունելը

Հնդկաստանն սկսել է աշխարհի ամենաբարձրադիր թունելի կառուցումը: Այդ նախագծի գործարկման արարողությունն անցկացրել է վարչապետ Նարենդրա Մոդին, որը ժամանել է սահմանամերձ Լադախի Միացյալ Տարածք։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Shinkun La թունելի նախագիծը բաղկացած է 4,1 կմ երկարությամբ երկու ճյուղից, որը կկառուցվի մոտ 4 815 մ բարձրության վրա Նիմմու-Պադում-Դարչա ճանապարհի վրա՝ ապահովելու բարձրլեռնային տեղանքում գտնվող Լեհ քաղաքի հետ անընդհատ հաղորդակցություն ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը հազվագյուտ մետաղների հանքավայրեր կբացահայտի Խաղաղ օվկիանոսում

Հնդկաստանը հայտ կներկայացնի ISA-ին՝ Խաղաղ օվկիանոսում ֆերոմանգանի հանքավայրերի հետախուզման լիցենզիա ստանալու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը նախատեսում է հետախուզել Կլարիոն-Կլիպերտոն ստորջրյա գոտին, որտեղ գտնվում են մանգան, նիկել, պղինձ և կոբալտ պարունակող բազմամետաղային հանգույցների մեծ ծավալներ։ Բնական ռեսուրսների ուսումնասիրությունն ավարտելուց հետո Հնդկաստանին կպահանջվի 3-4 տարի՝ օվկիանոսի հատակից մետաղներ հանելու տեխնոլոգիաներին տիրապետելու համար: Մայիսին էլ Հնդկաստանը դիմել էր ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում ստեղծագործող հայ նկարչի կտավները՝ Նյու Դելիում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ Նյու Դելիում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի շրջանակներում կազմակերպել է «Art that Reinstates Friendship: Ajanta Revisited in Armenia» խորագրով հարակից միջոցառումը:  Ինչպես հաղորդում է Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայաստանի ազգային պատկերասրահում առկա Հնդկաստանի Աջանտայի քարանձավների որմնանկարների հայազգի անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի 1930-ականների կտավների կրկնօրինակների ցուցադրության բացմանը ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում հայտարարել են զենք արտահանողի կարգավիճակի անցնելու մասին

Հնդկաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ավելացրել է  պաշտպանական արտադրության ծավալները՝ աստիճանաբար զենք ներկրողի կարգավիճակից անցնելով արտահանողի կարգավիճակի։ Այդ մասին ասվում է երկրի Ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանում ներկայացված տնտեսական ամփոփ հաշվետվության մեջ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ փաստաթղթում նշվում է, որ Հնդկաստանի պաշտպանական արտադրությունն զգալիորեն աճել է՝ 2017 ֆինանսական տարվա 740 միլիարդ ռուփիից (8,8 միլիարդ դոլար) 2023 ֆինանսական տարում հասնելով 1 տրիլիոն ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի հյուսիսային դաշնային տարածքում գտնվող Դոդայի շրջանում ահաբեկիչների դեմ բախումների ժամանակ առնվազն չորս հնդիկ զինվոր է զոհվել, այդ թվում՝ մեկ սպա: The Wire պարբերականը հաղորդում է նաև մեկ ոստիկանի զոհվելու մասին։ Հնդկաստանի ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ շրջանում տեղի է ունենում զինյալների որոնման՝ բանակի և ոստիկանության համատեղ գործողություն։: Ահաբեկիչների հետ բախումն սկսվել է հուլիսի 15-ի ...

Կարդալ ավելին »
ajax-loader