Tag Archives: Բիզնես

Բիզնեսի վարկավորման ծավալն ավելացել է 20 %-ով. ԿԲ նախագահ

Անցած տարի բիզնեսի վարկավորումն ավելացել է 20 տոկոսով։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ դա հիմք է տալիս հույս դնել 2025թ. տնտեսական աճի նպատակային մակարդակի հասնելու վրա։ Նա ընդգծել է, որ հիփոտեկային եւ սպառողական վարկավորման զգալի աճ է գրանցվել 2024թ., հատկապես դեկտեմբերին։ Հիպոտեկային վարկերի մասով Գալստյանն աճը կապել է Երեւանում վարկերի տոկոսների փոխհատուցման եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտի հետ։ «Այս ֆոնին վարկավորման տոկոսադրույքները հիմնականում մնացել են նույն մակարդակի վրա, իսկ բիզնես հատվածում վարկավորման տոկոսադրույքները փոքր-ինչ նվազել են»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահը։ Նա հիշեցրել է նաեւ բանկային համակարգում շահույթի ռեկորդային աճը՝ ավելացնելով, որ այդ միջոցներն ուղղվելու են տնտեսության ֆինանսավորմանը։ ԿԲ նախագահն ավելացրել է, որ տեղեկություն չունի, թե Հայաստանում քանի մարդ է ներգրավված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից իրականացվող ծրագրերում, ինչ չափի ֆինանսավորում է ստացվել եւ ինչպես է այս ուղղությամբ նախագծերի սառեցումն ազդելու տնտեսության վրա։

Կարդալ ավելին »

Բիզնեսի հիմնման անվճար կրթական ծրագիր՝ միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար 

Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC) «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» նախաձեռնության շրջանակում Շիրակում, Լոռիում, Արմավիրում և Երևանում սկսում է «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը միայնակ մայրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց համար։ Ինչպես տեղեկացրին Գյումրու ՏՏ կենտրոնից, «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագրի նպատակը կանանց շրջանում զբաղվածության խթանումն է բիզնես և տեխնոլոգիական դասընթացների և դրամաշնորհների միջոցով։ «Ծրագրին ...

Կարդալ ավելին »
ajax-loader