Tag Archives: խոզերի երիկամ

ԱՄՆ-ում մարդկանց խոզերի երիկամների փոխպատվաստման փորձեր կարվեն

ԱՄՆ-ում հավանություն են տվել գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի երիկամների փոխպատվաստմանը մարդկանց, գրել է The Washington Post-ը (WP): Պարբերականի տեղեկացմամբ՝ Սննդամթերքի եւ դեղերի վերահսկման վարչությունը կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն է տվել երկու ընկերությունների՝ United Therapeutics-ին եւ eGenesis-ին։ Հետազոտությանը կմասնակցի վեց պացիենտ, որոնք երիկամային անբավարարության վերջին փուլում են: Ակնկալվում է, որ մասնակիցների թիվը կավելանա եւ կհասնի 50-ի: United Therapeutics ընկերության առաջին վիրահատությունը նախատեսվում է իրականացնել 2025թ. կեսերին: Նշվել է, որ eGenesis ընկերությունը կփոխպատվաստի եւս երեք երիկամ։ Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ քաղաքացի Տովանա Լունին, որը խոզի երիկամի փոխպատվաստում է անցել, դրա հետ ապրում է 61 օր եւ իրեն լավ է զգում, նա նման վիրաբուժական միջամտությունից հետո կյանքի տեւողության նոր ռեկորդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader