ԱՄՆ-ում մարդկանց խոզերի երիկամների փոխպատվաստման փորձեր կարվեն

ԱՄՆ-ում հավանություն են տվել գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի երիկամների փոխպատվաստմանը մարդկանց, գրել է The Washington Post-ը (WP):

Պարբերականի տեղեկացմամբ՝ Սննդամթերքի եւ դեղերի վերահսկման վարչությունը կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն է տվել երկու ընկերությունների՝ United Therapeutics-ին եւ eGenesis-ին։

Հետազոտությանը կմասնակցի վեց պացիենտ, որոնք երիկամային անբավարարության վերջին փուլում են: Ակնկալվում է, որ մասնակիցների թիվը կավելանա եւ կհասնի 50-ի: United Therapeutics ընկերության առաջին վիրահատությունը նախատեսվում է իրականացնել 2025թ. կեսերին:

Նշվել է, որ eGenesis ընկերությունը կփոխպատվաստի եւս երեք երիկամ։

Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ քաղաքացի Տովանա Լունին, որը խոզի երիկամի փոխպատվաստում է անցել, դրա հետ ապրում է 61 օր եւ իրեն լավ է զգում, նա նման վիրաբուժական միջամտությունից հետո կյանքի տեւողության նոր ռեկորդ է սահմանել։

ajax-loader