Tag Archives: Հարավային Կորեա

Թրամփը բանակցություններ կվարի Հարավային Կորեայի նախագահի հետ

Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնի միջև բարձր մակարդակի բանակցություններ վարելու ծրագրի մասին։ Սպիտակ տունը չի ներկայացրել գագաթնաժողովի մանրամասները։ Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն անվտանգության, առևտրի և այլ կարևոր հարցերն այն ժամանակ, երբ «Թրամփի վարչակազմը ձգտում է արդիականացնել դաշինքը՝ ի դեմս ավելի համառ դարձող Չինաստանի», հաղորդում է Yonhap-ը։

Կարդալ ավելին »

Վրաստանը Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի 2025-ին

Վրաստանը 2025-ին ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի Հարավային Կորեայի հետ: Այս մասին ասված է կառավարության ծրագրում, որը ներկայացվել է խորհրդարանին: Փաստաթղթում ասվում է, որ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու կառավարության ջանքերը կշարունակեն հեշտացնել տեղական ընկերությունների մուտքն արտաքին շուկաներ: Կառավարության տվյալներով՝ բանակցություններն ավարտվել են, և Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի 2025 թվականին: «Բանակցություններ կանցկացվեն նաև Հնդկաստանի և Իսրայելի հետ ազատ առևտրի ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով լի բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի տարածքում։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Մայիսից ի վեր Հյուսիսային Կորեայից ուղարկված ավելի քան 3000 փուչիկ է ընկել Հարավային Կորեայի տարածքում։ Փուչիկներում եղել է աղբ, ինչպես օրինակ՝ ծխախոտի մնացորդներ, ապալիցքավորված մարտկոցներ և նույնիսկ գոմաղբ։  Ի պատասխան՝ Հարավային Կորեան սկսել է բարձրախոսով քարոզչական բնույթի նյութերի և K-pop երաժշտության հեռարձակումները ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեան սահմանափակում է արտահանումները դեպի Ռուսաստան և Բելառուս

Հարավային Կորեան փետրվարի 24-ից կսկսի արտահանման ավելի խիստ հսկողություն սահմանել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ գրեթե 700 անուն ապրանք ավելացնելով արգելված ապրանքների ցանկում: Այդ մասին հաղորդում է Yonhap-ը: Միջոցառումները ձեռնարկվում են՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անցկացվող ռազմական գործողությունների։ Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Հարավային Կորեան, ռազմավարական ապրանքների առևտրի վերաբերյալ կառավարության կանոնակարգերի փոփոխություններին համապատասխան, փաստացի կամ հնարավոր ռազմական օգտագործման 682 անուն ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեայի դատախազները 5 տարվա ազատազրկում են պահանջում Samsung-ի ղեկավարի համար

Հարավային Կորեայի դատախազները նոյեմբերի 17-ին անցկացված դատական լսումների ժամանակ պահանջել են 5 տարով ազատազրկել Samsung Electronics ընկերության ղեկավար Ջեյ Լիին։ Նրան մեղադրում են հաշվապահական խարդախությունների և արժեթղթերի գների մանիպուլյացիայի մեջ։ Լին հերքում է իր հանդեպ մեղադրանքները։ Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը։ Սա վերջին դատական նիստն է առաջին ատյանի դատարանում։ Ակնկալվում է, որ դատավճիռը կկայացվի առաջիկա ամիսների ընթացքում, որով վերջ կդրվի արդեն ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում

Հարավային Կորեան պլանավորում է դեսպանություն բացել Հայաստանում։ Այդ մասին հայտնում է Korea JoongAng Daily-ն՝ հղում անելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։ Նշվում է, որ Հարավային Կորեան պլանավորում է դեսպանատներ բացել 10 երկրներում, որոնք են Լյուքսեմբուրգը, Լիտվան, Մարշալյան կղզիները, Սիերա Լիոնեն, Հայաստանը, Էստոնիան, Ջամայկան, Զիմբաբվեն և Վրաստանը։  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանը պլանավորում է դեսպանություն ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեան և Սաուդյան Արաբիան կնքում են 51 հուշագիր՝ 15,6 միլիարդ դոլար արժողությամբ

Կորեայի Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան ծրագրում են 15.6 միլիարդ դոլար արժողությամբ փոխըմբռնման 51 հուշագիր ստորագրել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի թագավորություն կատարած այցի ընթացքում: Հուշագրեր կստորագրվեն ներդրումային համաժողովի և շինարարության ոլորտում երկրների միջև համագործակցության 50-ամյակի արարողության ժամանակ։ Փաստաթղթերը վերաբերում են արդյունաբերության տարբեր ոլորտներին՝ ներառյալ նավթի առևտուրը, ջրածնային էներգիան և սննդամթերքը: 2022 թվականին էլ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի՝ Կորեայի Հանրապետություն կատարած ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Հարավային Կորեան տնտեսական և գիտական գործակցության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի և Հարավային Կորեայի կառավարությունները նախատեսում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում։ Համաձայնագրին հավանություն տալու նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը ունեն երկկողմ  առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: ««Հայաստանի Հանրապետության կառավարության և ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեայում շոգից մահվան ռեկորդային դեպքեր են գրանցվել

Կորեայի Հանրապետությունում առնվազն 27 մարդ է մահացել շոգերի պատճառով, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2018 թվականից ի վեր։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, համապատասխան տեղեկությունը տարածել է Կորեայի Հանրապետության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարչությունը։ Իշխանությունների տվյալներով՝ մայիսի վերջից մինչև օգոստոսի 8-ը 27 մարդ է մահացել շոգ եղանակի հետ կապված հիվանդություններից։ 2018 թվականին նույն պատճառներով մահացել էր 48 մարդ։ Մայիսի 20-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում ...

Կարդալ ավելին »
ajax-loader