Tag Archives: գյուղ

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել ԼՂ դեմ. հրետակոծվում են մայրաքաղաքը, քաղաքներն ու գյուղերը

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանում Արցախի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից: Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը։ Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ  բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես ...

Կարդալ ավելին »

Այնթապ գյուղում այրվել է հեղուկ գազի լիցքավորման կայան. կա վիրավոր

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարկան ուժերի վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ...

Կարդալ ավելին »

Մարվել է Ջրահովիտ գյուղում բռնկված հրդեհը

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 24-ին ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Ջրահովիտ գյուղի 2-րդ փողոցում այրվում է խոտի դեզ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել` 19:35-ին: Այրվել են գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը և հարկից տարածքում մոտ 1100 հակ պահեստավորած անասնակեր:

Կարդալ ավելին »

Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ

Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք  Արցախի  ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում ...

Կարդալ ավելին »

Տեղի գյուղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորվել է ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող

Տեղ գյուղի հատվածում հունիսի 15-ին ժամը 13:35-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից: Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հունիսի 15-ին ժամը 11:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Տեղ գյուղի հատվածում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Կարդալ ավելին »

Տեղ գյուղում մոտ 50 տնտեսվարող սեփական հողատարածք գնալու հնարավորություն չունի. մարզպետ

Սյունիքի մարզի Տեղ գյուղում շուրջ 50 տնտեսվարող սեփական հողատարածքներ գնալու հնարավորություն չունի․ խոսքն այն տարածքների մասին է, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը, ինչպես նաև այն հատվածների, որտեղ տեղակայվել և ինժեներական աշխատանքներ են իրականացնում հայկական զինված ուժերը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Երբ դիրքերի կահավորման աշխատանքներն ավարտվեն, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հստակ արձանագրել ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված 6 զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա․ նախարար

Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ունենք դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պիտի լինի ապաքինումը։ Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader