Գյումրին 2024 թվականին կլինի Անկախ պետությունների համագործակցության սպորտային մայրաքաղաքը։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Որոշում է ընդունվել, որ այս տարի ԱՊՀ-ի սպորտային մայրաքաղաքը կլինի Մինսկը, իսկ 2024 թվականին՝ հայկական Գյումրին»,- ասել է Լավրովը։
Կարդալ ավելին »Tag Archives: սպորտ
Իշխան Զաքարյանը հանդիպել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրենի հետ
«Սպորտն ու մշակույթը սահմաններ չեն ճանաչում»․ հենց այս խոսքերով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրեն Բուրհանեթթին Հաչիկաֆերօղլուն։ Ողջունելով հյուրերին՝ Հաչիկաֆերօղլուն նշել է, որ ուրախ է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի գաղափարը, նպատակն ու կանոնակարգային որոշ հարցեր։ Նրա խոսքով՝ Համահայկական խաղերը միտված են համախմբելու ...
Կարդալ ավելին »Հայտնի է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակացույցը
Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախնական ժամանակացույցը հայտնի է: Այն ներկայացնում ենք ստորև. Ապրիլի 15.Կանայք. 55 կգ, (C ենթախումբ), 45 կգ (B), 49 կգ (B) – ժամը` 13:00 Կանայք. 45 կգ (A ենթախումբ) – ժամը` 17:30 Կանայք. 49 կգ (A ենթախումբ) – ժամը 20:00 Ապրիլի 16 Կանայք. 55 կգ (B ենթախումբ) – ժամը` 09:00 Տղամարդիկ. 55 կգ (B ենթախումբ), 61 ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանն հաըտնել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես խնդրել է ապահովել իրենց մարզիկների անվտանգությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում կայանալիք առաջնությանը կմասնակցի ադրբեջանցի 5 ծանրորդ: Հայաստանի կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ...
Կարդալ ավելին »Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մեկ միավոր են զիջում մրցակիցներին Եվրոպայի առաջնությունում
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը: Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Գյունայ Մամեդզադեին: Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները՝ առաջատարներին զիջելով մեկ միավոր: Լիլիթ Մկրտչյանը ...
Կարդալ ավելին »Զիդանը ցանկանում է վերադառնալ «Ռեալ»
Ֆրանսիացի Զինեդին Զիդանը պատրաստ է ամռանը դարձյալ գլխավորել Մադրիդի «Ռեալը»՝ փոխարինելով իտալացի Կառլո Անչելոտիին, հաղորդում է Defensa Central-ը։ Զիդանը երկու պահանջ է ներկայացրել Արքայական ակումբի ղեկավարությանը․ մարզչական շտաբում ընդգրկել ֆիզպատրաստության մարզիչ Գրեգորի Դյուպոնին, չվաճառել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին։ 50-ամյա Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2018-ին եւ 2019-2021-ին։ Զիդանի ղեկավարությամբ Արքայական թիմը երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (2016, 2017, 2018)։
Կարդալ ավելին »Ֆուտբոլ․ Սյունիք֊07֊ը զիջել է Ուրարտու֊1֊08֊ին
Սյունիք֊07֊ը կիրակի կայացած ֆուտբոլային խաղում զիջել է Ուրարտու֊1֊08֊ին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է FC Syunik-ը։ «Սյունիք֊07֊ը Հայաստանի Մ16 առաջնության A խմբի 11֊րդ տուրի շրջանակում հյուրընկալել էր Ուրարտու֊1֊08֊ին եւ զիջել 1։4 հաշվով։ Մեր թիմի գոլը խփել է Մհեր Կոստանդյանը»,- նշված է գրառման մեջ։
Կարդալ ավելին »Նվաճումներ, նոր ծրագրեր․ Սյունիքի սպորտային ձեռքբերումները՝ ԶՊՄԿ աջակցությամբ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջն անդրադարձել է ԶՊՄԿ հովանավորությամբ Սյունիքի մարզի մեկ տարվա սպորտային ձեռբերումներին՝ ամփոփ ներկայացնելով թվեր, փաստեր և լուսանկարներ։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սոցիալական զարգացման ծրագրերի հիմքում երկարաժամկետ դրական ազդեցության, համայնքի կյանքի որակական փոփոխության սկզբունքն է։ Սպորտը, մշակույթը և կրթությունը այդ առումով առանցքային դեր են զբաղեցնում մեր սոցիալական ծրագրերում։ 2022 թվականին ֆինանսավորել, աջակցել ենք բազմաթիվ սպորտային միջոցառումներ, և, որ ամենակարևորն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ