Tag Archives: Ճանապարհ

Սկսվել է միջպետական ​​ճանապարհների երկայնքով գտնվող կառույցների գույքագրումը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սկսել է միջպետական ​​ճանապարհների երկայնքով գտնվող կառույցների և հողատարածքների գույքագրումը։ Այս մասին ապրիլի 9-ին Ազգային ժողովի նիստում ասել է վարչության պետի տեղակալ Քրիստինե Գալեչյանը։ Աշխատանքները, ըստ նրա, սկսվել են Արմավիրի մարզում գտնվող տարածքներից։ «Գույքագրման շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու կառույցների, նշանների և կայանատեղերի բացահայտմանը, որոնք խոչընդոտում են երթևեկությանը կամ պարզապես սահմանափակում են տեսանելությունը ճանապարհներին», – ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել են միջպետական ճանապարհների նորոգման աշխատանքները

Ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2024 թվականի մայիսի 10-ը՝ 1) Դիլիջանի տարածաշրջան2) Արմավիրի տարածաշրջան3) Վայքի տարածաշրջան4) Նաիրիի տարածաշրջան5) Աշտարակի տարածաշրջան6) Թալինի տարածաշրջան7) Արտաշատի տարածաշրջան8)Արարատի տարածաշրջան9) Էջմիածնի տարածաշրջան10) Եղեգնաձորի տարածաշրջան11) Թումանյանի տարածաշրջան12) ...

Կարդալ ավելին »

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․Ճանապարհային դեպարտամենտ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ փետրվարի 27-ին‚ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին »

Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը փակ է լինելու․ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Կարդալ ավելին »

Ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման համար կնախատեսվեն խրախուսական նորմեր. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման կապակցությամբ կնախատեսվեն խրախուսական նորմեր։ Պարզաբանման մեջ նշված է. «Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում ...

Կարդալ ավելին »

Ճանապարհները սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 420 միավոր տեխնիկա

2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 420 միավոր տեխնիկա։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ սպասարկող կազմակերպությունները պահեստավորել են մոտ 2300 տ աղ։ 2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքների համար ամբարվել է մոտ 35100 խմ ավազ ու շլաք։ Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader