Tag Archives: հհ

ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը քվեարկել է Վլադիսլավ Դավանկովի օգտին․ էքզիթ-փոլ

Ռուսաստանի նախագահական ընտրություններում Հայաստանից քվեարկածների մեծամասնությունը, էքզիթ փոլի տվյալների համաձայն, քվեարկել է «Նոր մարդիկ» կուսակցության անդամ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովի օգտին։ Հրապարակված էքզիթ-փոլի արդյունքներով Գյումրիում քվեարկածների 48 տոկոսը իր ձայնը տվել է Վլադիսլավ Դավանկովին, 21 տոկոսը՝ Վլադիմիր Պուտինին, որը նախնական տվյալներով ընդհանուր ձայների բացարձակ մեծամասնությամբ վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Գյումրիում քվեարկության մասնակիցների 1 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ...

Կարդալ ավելին »

«Ռոստեկելոմ Հայաստան»-ը գործարկեց «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» նոր հարթակը

«Ռոստեկելոմ Հայաստանը» գործարկեց «Wink հեռուստատեսություն և  օնլայն կինոթատրոն» նոր հարթակը, որին կարող են միանալ ընկերության թե’ գործող, թե’ նոր բաժանորդները: Ինտերակտիվ հեռուստատեսության նոր հարթակի շրջանակում կա բացառիկ հնարավորություն ոչ միայն դիտել հայկական և արտասահմանյան ավելի քան 180 հեռուստաալիք, այլև ունենալ հսկայական ֆիլմադարան, որը ներառում է ավելի քան 50․000 ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, համերգներ, կարաոկե, ուսուցողական և ժամանցային վիդեո բովանդակություն: Wink-ը Հայաստանում ...

Կարդալ ավելին »

Դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է Եգիպտոս գնալուց առաջ անպայման ճամփորդական առողջական ապահովագրություն ձեռք բերել

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը հորդորում է հանգստի նպատակով Եգիպտոս այցելող ՀՀ բոլոր քաղաքացիներին մեկնելուց առաջ պարտադիր ձեռք բերել համապատասխան ճամփորդական առողջական ապահովագրություն՝ Եգիպտոսում առողջական որևէ խնդրի պարագայում բժշկական օգնության համար պահանջվող մեծ ծախսերից խուսափելու նպատակով։ Դեսպանությունը, միաժամանակ, խնդրում է բոլոր տուր-օպերատորներին Եգիպտոս մեկնող ՀՀ զբոսաշրջիկներին ներկայացնել առողջական ապահովագրություն ձևակերպելու կարևորությունը և առաջարկել համապատասխան ապահովագրական փաթեթներ։

Կարդալ ավելին »

ՀՀ առևտրային բանկերի վարկային ծավալը 5,13 տրլն դրամ է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,135,361 մլն դրամ (5.13 տրլն) է։ 2023թ. մարտի համեմատ վարկերի ծավալն աճել է 827,053 մլն դրամով 19.2%-ով։ ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 4,874,891 մլն դրամ է, որից տարադրամով վարկեր՝ 1,803,789 մլն դրամ, դրամով վարկեր՝ 3,071,102 մլն դրամ։ Տարադրամով կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 368,089 մլն դրամ, ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը

Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որն ապրիլի 10-ին Հայաստանի տարածք էր անցել ծառայակցի հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը»,- ասված էՊՆ հաղորդագրության մեջ: 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների կորելու մասին։ Նույն օրը պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանի ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել 12 բուժառու. 9 մարդ վերադարձել է

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ ապրիլի 7-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի սերմերի արտադրությունն աճել է մոտ երկու անգամ

2022 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի սերմերի արտադրությունը աճել է շուրջ երկու անգամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում  այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելելով, որ այս հարցը իրենց ուշադրության կենտրոնում է և 2023 թվականին  Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ կհիմնեն առաջին վիրուսազերծ կարտոֆիլի սածիլների գիտական արտադրություն: «Չնայած տեղական սերմարտադրության աճին,  դեռևս  պահպանվում է ներմուծված սերմերի կիրառումը Հայաստանում, և ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրկին արգելափակել է ՀՀ-ից Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այդ մասին հայտնել է «Արցախգազ» ընկերությունը։ Ընկերությունը խնդրում է խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին:

Կարդալ ավելին »

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. անցկացվել է ՀՀ և ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը: Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա: «Մեր երկրները հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը եւ ակտիվացնում համագործակցությունը ...

Կարդալ ավելին »
ajax-loader