Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 14 հազար 609 մարդ՝ 1007–ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, մահացել է 13 հազար 12 մարդ, ինչը 58–ով ավելի քիչ է, քան 2024-ի նույն ժամանակում գրանցված մահերի թիվը: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Բնակչության բնական հավելաճը կազմել է 1597 մարդ: Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է մեռելածինների թիվը: Մահացած ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՀՀ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության` շաբաթվա աշխատանքը ենթակա կառույցներում
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է իր ենթակա կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքը: ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն Որսաշրջանի բացման կապակցությամբ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի ծառայողներն իրականացնում են խստացված հսկողություն՝ իրենց ծառայությունը կատարելով պատշաճ և հետևողական կերպով։ Ստուգվում են որսի թույլտվությունները, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված օրինական և իրավական պահանջներին։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ Շարունակվում են ...
Կարդալ ավելին »Փորձել են ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Օրերս Ազգային անվտանգության ծառայություն տվյալներ են ստացվել, որ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Նշված տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցները համատեղ ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ...
Կարդալ ավելին »ՀՀ-ից Վրաստան է փոխանցվել 1,3 միլիոն ԱՄՆ դոլար
2025 թվականի հուլիսին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է գրեթե 337 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 13%-ով ավելի է, քան 2024 թվականի հուլիսին, հաղորդում է Վրաստանի Ազգային բանկը։ Новости-Грузия-ի տվյալներով՝ ամենամեծ ծավալը ստացվել է ԵՄ երկրներից՝ 149,4 միլիոն դոլար (+16.4%)։ Ռուսաստանից փոխանցումները շարունակում են նվազել. հուլիսին ստացվել է 45,2 միլիոն դոլար (-0.5%)։ Անկում է նկատվում նաև Ղազախստանից (8,7 միլիոն, -17.7%), ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում փողի բազան կազմել է 2,18 տրլն դրամ (+18.2%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2,183,645 մլն դրամ, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 18․2%-ով։ Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 14%-ով և կազմել 1,01 մլրդ դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 33.4%-ով և կազմել 651,123 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը աճել ...
Կարդալ ավելին »30.2%. դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` 2025թ. հունիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 30.2%, որը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 10.3 տոկոսային կետով։ Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 10.5 տոկոսային կետով և կազմել՝ 35.3%: Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ...
Կարդալ ավելին »ՀՀ պետական պարտքը 13․9 մլրդ դոլար է (+1,694․9 մլն դոլար)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,323,653.3 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 604,714․4 մլն դրամով կամ 12․8%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը աճել է 244,061․6 մլն դրամով կամ 10․1%-ով և կազմել 2,668,447.3 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,472,946.8 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 195,500.6 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման՝ 2026-2030-ի գերակայությունները. նախագիծ
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական ...
Կարդալ ավելին »ՀՀ տնտեսության գործիչ, հանքարդյունաբերության մեջ բեկումնային դերակատարում ունեցող Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է
Այսօր ՀԽՍՀ և ՀՀ տնտեսության գործիչ, երկար տարիներ Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանի ծննդյան օրն է։ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը (8 օգոստոսսի 1949, գ. Վերին Հանդ, Ղափանի շրջան – 9 դեկտեմբերի, 2018) միշտ գնահատել է աշխատավոր մարդուն, նրա բարեկեցությունն ու առաջընթացը։ Բոլորի ընկերն էր ու բարեկամը, ավանդույթների պահապանն ու նորարարությունների ջատագովը։ Մաքսիմ Հակոբյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ...
Կարդալ ավելին »Օտարերկրյա վարորդական վկայականով ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները կարող են 3 ամիս մեքենա վարել ՀՀ–ում
ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու քաղաքացիների առաջարկությունները, նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն, որը միտված է ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների կողմից օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանում տրանսպորտային միջոց վարելու ընթացակարգի պարզեցմանը և հարմարեցմանը։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով և ...
Կարդալ ավելին »