Tag Archives: Արցախ

Արցախում ավելի քան 700 տնտեսավարող դադարեցրել է աշխատանքը շրջափակման պատճառով

Արդեն 100 օր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում  782 տնտեսավարող սուբյեկտներ դադարեցրել են իրենց գործունեությունը,  ինչի հետևանքով հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ։ Շրջափակման հետևանքով նվազել են նաև Արցախի հարկային եկամուտները։ Արցախի պետբյուջեի հարկային մուտքերի և եկամուտների վնասների չափի, գործունեությունը լրիվ կամ մասնակի դադարեցրած տնտեսվարողների ու այդ պատճառով աշխատանքից զրկված անձանց թվի, ինչպես նաև իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցին մանրամասներ է ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի գալ-գնալով հարցը չի լուծվում. ԱԺ նախագահ

Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունները, արձագանքը բավարար չեն Հայաստանի համար, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան գալ-գնալով միայն հարցը չի լուծվում: Այդ մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ Հայաստանում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից՝ Սիմոնյանը պարզաբանեց. ««ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն ...

Կարդալ ավելին »

Ռուբեն Վարդանյանը մնում է «Ատոմ» էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս պահին շարունակում է մնալ «Ատոմ» Էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է «Ատոմ»-ի համաներդրող, «Կամազի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի շրջանակներում։ «Վարդանյանը ցանկանում Էր դուրս գալ կազմից, առայժմ դուրս չի եկել, մնում է», – ասել Է նա։ «Կամա» ընկերությունը, որն զբաղվում է ավտոմեքենայի արտադրությամբ, հիմնադրվել է 2021 թվականի ...

Կարդալ ավելին »

«Կարմիր խաչ»-ով Արցախից Հայաստան է տեղափոխվել 13 անձ, 10-ը՝ հակառակ ուղղությամբ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 13 անձ այսօր՝ մարտի 14-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը: 10 բուժառու, որոնքպետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ...

Կարդալ ավելին »

Շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը․ Փաշինյանը՝ Հայաստանի սահմանի և Լեռնային Ղարաբաղի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։ «Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- ասաց Փաշինյանը մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նա ընդգծեց, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ ու էսկալացիա, ուստի որոշում կայացրեց այստեղ հրավիրել Եվրամիության ...

Կարդալ ավելին »

Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:  Սերգեյ Ղազարյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը: 

Կարդալ ավելին »
ajax-loader