Tag Archives: արցախ

ՀՀ դեսպանը Թունիսի խորհրդարանի նախագահին ներկայացրել է ԼՂ հումանիտար իճակը

Աշխատանքային այցով Թունիսում գտնվող Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 31-ին հանդիպում է ունեցել Ժողովրդական ժողովի նախագահ Իբրահիմ Բուդերբալայի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Փոլադյանը շնորհավորել է Թունիսի խորհրդարանի նորընտիր նախագահին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ միաժամանակ փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահի՝ թունիսցի պաշտոնակցին հասցեագրված շնորհավորական ուղերձը։ Ժողովրդական ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմի շնորհավորանքների համար, կարևորել է Թունիսի ...

Կարդալ ավելին »

Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես տեղյակ եք՝ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի ու ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին փորձել է առաջխաղացում կատարել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը մարտի 27-ին ժամը 9։00-ի սահմաններում փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

ԵԽԽՎ-ի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ կատարել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այդ մասին հաղորդում է ԵԽԽՎ-ի հանձնաժողովը: Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը մեծապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով: «Այս միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղում ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրկին արգելափակել է ՀՀ-ից Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այդ մասին հայտնել է «Արցախգազ» ընկերությունը։ Ընկերությունը խնդրում է խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին:

Կարդալ ավելին »

Երևանում տեղադրվեց Արցախի առաջին պատերազմում զոհված Սամսոն Կյուրեղյանին նվիրված հուշակոթող

Մալաթիա-Սեբաստիա Բ2 թաղամասում տեղադրվել է ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի հիշատակին նվիրված հուշակոթող-խաչքար։ Այն տեղափոխվել է Քաշաթաղի Սոնասար գյուղից և իր հանգրվանը գտել հայրենիքի նվիրյալի անվան պուրակում։ Սամսոն Կյուրեղյանը զոհվել է արցախյան առաջին պատերազմի դաժան մարտերում՝ Օմարի լեռնանցքում, ոսոխին հայրենի հողից հետ շպրտելիս։ Հերոսի կինը՝ Ալետա Զաքարյանը, ամուսնուն նվիրված հարգանքի և երախտիքի միջոցառման ժամանակ նշեց, որ արդեն 29 տարի գարունները գալիս են ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման 4-րդ փուլում ենք․ Փաշինյան

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ տեղյակ պահել, որ ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Այսպիսով՝ թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- ընդգծեց վարչապետը։ Միևնույն ժամանակ, վարչապետը ...

Կարդալ ավելին »
ajax-loader