Սիրիական զորքերը Դեյր էզ Զորում բախվել են քրդերի հետ․ Syria TV

Սիրիայի անցումային կառավարության զորքերը մարտական ​​բախումների մեջ են մտել քուրդ աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր-էզ-Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV հեռուստաալիքը, կատաղի փոխհրաձգություն է տեղի ունենում Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին, կողմերը կիրառում են գնդացիրներ և նռնականետեր։ Կորուստների մասին տվյալներ չեն ներկայացվում։

Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեր է տեղափոխել Ռաքքա քաղաքից հարավ-արևելք գտնվող շփման գիծ։

Ավելի վաղ Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգում, բախումներ են տեղի ունեցել զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (SDF) կոալիցիայի զինված կազմավորումների միջև։ Քրդերը սադրիչ հարձակումների մեջ մեղադրել են «կառավարական բանակի շարքերում գործող անկարգապահ խմբավորումներին», որոնք խախտել են հրադադարի ռեժիմը և ապակայունացրել իրավիճակը։

Օգոստոսի 9-ին Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հովանու ներքո Փարիզում կայանալիք ՍԴՈւ-ի հետ բանակցություններին և մեղադրել է քրդերին Սիրիայի գործերին արտաքին միջամտություն հրահրելու փորձերի մեջ։

ajax-loader