«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Երևան-Մոսկվա չվերթն էր իրականացնում, երկուշաբթի գիշերը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում՝ ուղևորի ինքնազգացողության վատթարացման պատճառով, «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Դեպքը տեղի է ունեցել ուղևորներից մեկի ինքնազացողոթյան վատանալու պատճառով 02:12-ին (Մոսկվայի ժամանակով 01:12-ին) ։
Ուղևորը տեղափոխվել է քաղաքային բուժհաստատություն։