ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Իլոն Մասկի SpaceX ընկերության հետ 8,2 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ուկրաինային Starlink արբանյակային ինտերնետի լրակազմեր մատակարարելու շուրջ:
Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետական գնումների պորտալի տվյալներից։
Պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 2-ին և գործում է մինչև 2026 թ. հոկտեմբերի 30-ը։
Starlink-ն ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX տիեզերական ընկերությանը պատկանող արբանյակային ցանց է, որը նախատեսված է մոլորակի ցանկացած կետում լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար: