Հոկտեմբերի 14 Դվին Հոլում (Պարոնյան 40, Երևան) տեղի կունենա Silicon Mountains Tech Summit 2025 Արհեստական բանականության անատոմիա խորագրով՝ համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների մասնակցությամբ:
Սկսած 2019 թվականից, այս գագաթնաժողովը դարձել է Հայաստանի առաջատար միջազգային հարթակը՝ համախմբելով համաշխարհային փորձագետներին, քաղաքականության մշակողներին և բիզնես առաջնորդներին՝ քննարկելու տեխնոլոգիական ոլորտի ապագան և ազդեցությունը տնտեսության և այլ ոլորտների վրա։
Այս տարի գագաթնաժողովը նվիրված է «Արհեստական բանականության անատոմիա» խորագրին՝ նպատակ ունենալով հանրությանը ներկայացնելու ԱԲ խորքային ուսումնասիրությանը՝ դրա հիմքային կառուցվածքներից մինչև թաքնված բարդությունները։ Ավելի քան 10 համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներ ու նորարարներ կներկայացնեն, թե ինչպես է աշխատում ԱԲ-ն «կուլիսներում»՝ մտածող ալգորիթմները, սովորող նեյրոնային ցանցերը, տվյալների հոսքերը, որոնք սնուցում են բանականությունը, և մարդկային փորձառությունը, որը շարժիչ ուժ է դառնում առաջընթացի համար։
Գագաթնաժողովի հատուկ հյուրն է Վենսենթ Ռոշը (Vincent Roche), Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահը, ով արժանացել է նաև 2025թ. Գլոբալ բարձր տեխնոլոգիաների մրցանակին:
Գագաթնաժողովին կմասնակցեն նաև՝
- Նուբար Աֆեյան, Flagship Pioneering-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր և վարչության նախագահ
- Անդրե Անդոնյան, Flagship Pioneering-ի ռազմավարական խորհրդատու, Կենտրոնական Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
- Հովհաննես Ավոյան, Picsart-ի գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր
- Արամ Կաբլանյան, տեխնոլոգիական ձեռներեց, գինեգործ, Alexandrea Wines-ի հիմնադիր
եւ այլ համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդներ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում։
Silicon Mountains Tech Summit 2025-ը գերազանցում է ավանդական համաժողովների ձևաչափը։ Ելույթների, ինտերակտիվ քննարկումների ընթացքում մասնակիցները կստանան բացառիկ հնարավորություն՝ շփվելու այն առաջնորդների հետ, ովքեր ձևավորում են ԱԲ-ի և տեխնոլոգիաների ապագան։
Միջոցառման շրջանակում կունենանք նաև VIP հատուկ գոտիներ, մասնավոր հանդիպումների զոնաներ, որոնք հնարավորություն կտան շփվելու միջազգային հյուրերի և գործընկերների հետ։
Համաշխարհային առաջատար ձայները Հայաստան բերելով՝ մենք նպատակ ունենք ամրապնդելու երկխոսությունը, համագործակցությունը և նորարարությունը սահմաններից այն կողմ:
Լրացուցիչ տեղեկատվության և գրանցման համար խնդրում ենք այցելել՝ www.silicon-mountains.org
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ