«Կոկա Կոլա ֆեստը» չեղարկել է Sevdaliza-ի ելույթը Հայաստանում

«Կոկա Կոլա ֆեստի» կազմակերպիչները, հետևելով հանրային բողոքին ու դժգոհությանը,  չեղարկել են հակաքրիստոնեական տեսահոլովակով հայտնի երգչուհի Sevdaliza-ի ելույթը Հայաստանում: Իրանական ծագում ունեցող հոլանդացի երգչուհին, որի Alibi երգը տիկտոկյան հիթ է համարվում, այս տարվա փառատոնի հեդլայներն էր: Սակայն մի շարք հայտնիներ բողոքել էին կազմակերպիչներին՝ նշելով երգչուհու Messiah տեսահոլովակը, որում վերջինը կրքոտ պարեր է ներկայացնում խաչի վրա՝ հանդես գալով հակաքրիստոնեական հաղորդագրություններով:

Փառատոնի կազմակերպիչներն այսօր հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Տեղեկացնում ենք, որ Սևդալիզան ելույթ չի ունենալու:

Շուտով կհայտնենք նոր արտիստների անուններ, ովքեր մեր 15 հայ արտիստների և միջազգային հեդլայներ A7S-ի հետ փառատոնը կդարձնեն անմոռանալի երաժշտական տոն:

Շնորհակալ ենք ձեզ վստահության համար: Ձեր ոգևորությունն է, որ այս փառատոնը դարձնում է յուրահատուկ:

Անհամբեր սպասում ենք ձեզ օգոստոսի 30-ին՝ Sound Park-ում»,-նշված է ֆեստի ինստագրամյան էջի հաղորդագրության մեջ:

ajax-loader